Իրանն ու Հայաստանը համատեղ կստեղծեն «Արաքս-Մեղրի» ազատ տնտեսական գոտի
![](/timthumb.php?src=/disc/26-05-23/fbe9b72c4ef6d522d4bfcb6c3d31e32b.jpg&w=708)
Իրանն ու Հայաստանը համատեղ կստեղծեն «Արաքս-Մեղրի» ազատ տնտեսական գոտի: Այս մասին հայտնել է Իրանի բարձրագույն խորհրդի ազատ առևտրաարդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների քարտուղարության ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգման բաժնի ղեկավար Զոհրե Բահրեբարը, որի խոսքերը մեջբերել է Fars գործակալությունը։
«Ազատ առևտրաարդյունաբերական ու հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղարության օրակարգում Իրանի և թիրախային երկրների միջև համատեղ ազատ գոտիների ստեղծումն է»,- ասել է նա։