Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Զինծառայող է հանկարծամահ եղել Իրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանը Վրաստանի հինգերորդ նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և Ալիևին ԱՄՆ փոխնախագահ․ Խաղաղ համաձայնագրի պայմաններից դժգոհ կլինեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան Մեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահ Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն

Հայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՆորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարարՎաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունիՍիրիան Ռուսաստանից պաշտպանություն է խնդրելԱռանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ օրինագիծՄիրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համարԿարծում եմ՝ հանդիպումը լավ կընթանա, բայց կարող է նաև վատ անցնել․ Թրամփը՝ Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասինԹրամփը խոսքի մեջ վրիպել է. ես ուրբաթ օրը մեկնում եմ ՌուսաստանԱՄՆ-ն Թրամփ-Պուտին հանդիպման օրը կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքըՃամբարափոխին դաս են տվելԿիսում եմ հայերի մտահոգությունը Բագրատ և Միքայել Սրբազանների բանտարկության դեպքովԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանքը. Արամ ՎարդևանյանՄիրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համարԼավ հասկանալով, որ հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում՝ առանց թաքնվելու կանգնել եմ իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին. Վարդան ՀարությունյանGoogle-ը քաղցրավենիք է ընտրել՝ Android-ի նոր տարբերակը անվանակոչելու համարՌԴ ոստիկանության գլխավոր միգրացիոն վարչության պետի տվյալները ջնջվել են ՆԳՆ ղեկավարների ցուցակիցՍամվել Կարապետյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափVolkswagen-ը դադարեցնում է Touareg-ի արտադրությունըՀրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստըԵրեւանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել մեկ այլ ավտոբուսի վարորդիՌուսաստանի Արզամաս քաղաքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններՌուսաստանի Սվերդլովսկի մարզից 33 ադրբեջանցի է արտաքսվելԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել ԵրևանումՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. ՊուտինՀարևանները բողոքել են ՑուկերբերգիցՆոր նշանակումներ՝ դատական համակարգումՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետԱՄՆ-ն խորհրդակցություններ կանցկացնի Եվրոպայի հետ՝ նախքան Թրամփ-Պուտին հանդիպումըԶինծառայող է հանկարծամահ եղելԻրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանըՌուս պատգամավորն առաջարկել է արգելել Ադրբեջանի ապրանքների ներմուծումըՄեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ. Իջևանի հնդիկ աշխատողներԵվրոպայի որ երկրներում են ամենաբարձր և ամենացածր նվազագույն աշխատավարձերըՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստն օգոստոսի 15-ին էՍևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքներըՕվալաձև աշխատասենյակի փետրվարյան հայտնի սկանդալը կարող է կրկնվել․ ABC NewsԽմելու ջրի որակի կասկածների դեպքում զանգահարեք թեժ գիծԱՄՆ Գաղտնի ծառայությունը անշարժ գույք է վարձակալել Ալյասկայում՝ Պուտինի և Թրամփի հանդիպումից առաջՀայաստանի մարզերից մեկում տղամարդը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելԵվրոպան բավարար ուժեր չունի Կիևին աջակցելու համարԱլիևը 2 միլիոն դոլար է հատկացրել ՈւկրաինայինԱրաղչի․ Հայաստանով միջանցքի հարցն ամբողջովին հանված է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է Այսօր սկսվում է Սբ․ Աստվածածնի շաբաթապահքը ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է ոչ ներգաղթային արտոնագրի դիմորդներին ներկայացվող պահանջներըԹուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքովԹուրքիայում այսօր կքննարկվեն Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններըԵս սովոր եմ տարբեր երկրների կառավարությունների ճնշմանը․ Ռոբերտ ԱմստերդամՎրաստանի հինգերորդ նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և Ալիևին
Գիտություն

Ինչպե՞ս է Երկրի միջուկը միլիարդավոր տարիներ շարունակ մնացել նույնքան տաք, որքան արևի մակերեսը

Երկիր մոլորակի կառուցվածքը նման է սոխի կառուցվածքին․ այն բաղկացած է իրար հաջորդող շերտերից: Ամենավերևի շերտը երկրակեղևն է, ավելի ներքև՝ միջնապատյանը, որը հիմնականում ամուր քարից է բաղկացած։ Դրանից ներքև արդեն գտնվում է արտաքին միջուկը, որը բաղկացած է հեղուկ երկաթից, այնուհետև արդեն ներքին միջուկն է, որը կազմված է ամուր երկաթից և Լուսնի մոտ 70%-ի չափ է: Որքան մոտենում ենք Երկրի միջուկին, ջերմաստիճանն ավելի է բարձրանում, իսկ միջուկի որոշ մասեր այնքան տաք են, որքան արևի մակերեսը: Բայց ինչո՞ւ է դա այդպես և ինչպե՞ս է ստացվել, որ միլիոնավոր տարիներ Երկրի միջուկը պահել է իր տաքությունը առ այսօր։

Ուղևորություն դեպի Երկրի կենտրոն

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, գիտնականները, որպեսզի հասկանան, թե ինչ կա Երկրի ընդերքում, օգտագործում են սեյսմիկ թրթռումներ։ Մինչև 30 կիլոմետր խորության վրա դեռ երկրակեղևն է, որը լողում է միջնապատյանի վերևում: Միջնապատյանի վերևի շերտը սովորաբար շարժվում է երկրակեղևի հետ միասին։ Դրանք միասին կոչվում են լիթոսֆերա, որի հաստությունը կազմում է միջինը մոտ 100 կիլոմետր, թեև որոշ վայրերում այն կարող է ավելի հաստ լինել:

Լիտոսֆերան բաժանված է մի քանի խոշոր բլոկների, որոնք կոչվում են տեկտոնական սալեր: Դրանք փազլի մասերի պես իրար միանալով ծածկում են Երկրի մակերեսը: Ընդորում, այդ սալերը ստատիկ վիճակում չեն․ դրանք շարժվում են՝ երբեմն մի քանի տարիների ընթացքում ընդամենը 1-2 սմ, երբեմն՝ ավելի շատ ու ավելի հանկարծակի է: Հենց այս շարժումն է, որ առաջացնում է երկրաշարժեր և հրաբխային ժայթքումներ:

Ավելին, տեկտոնական սալերի շարժումը վճռորոշ նշանակություն ունի և խթանում է կյանքի էվոլյուցիան Երկրի վրա, քանի որ շարժվող սալերը փոխում են շրջակա միջավայրը և ստիպում, որպեսզի Երկրի վրա գտնվող կյանքը հարմարվի նոր պայմաններին:

Շարունակական ջերմություն

Տեկտոնական սալերի շարժումը պահանջում է տաք միջնապատյան: Որքան շատ ես մոտենում Երկրի միջուկին, այդքան ջերմաստիճանը բարձրանում է։

Սալերի հատակին՝ մոտ 100 կիլոմետր խորության վրա, ջերմաստիճանը կազմում է մոտ +1,300 աստիճան Ցելսիուս: Միջնապատյանի և արտաքին միջուկի սահմանին, որը գտնվում է 2900 կիլոմետր խորության վրա, ջերմաստիճանը կազմում է մոտ +2700 աստիճան: Իսկ արդեն արտաքին միջուկի և միջուկի սահմանագծին ջերմաստիճանը կրկնապատկվում է՝ հասնելով 6000 աստիճանի։ Հենց այս հատվածն է, որն այնքան տաք է, որքան արևի մակերեսը։

Նման բարձր ջերմաստիճանի պարագայում գրեթե ամեն ինչ գոլորշիանում է և վերածվում գազի: Բայց քանի որ միջուկը գտնվում է մոլորակի խորքում բարձր ճնշման տակ, երկաթը, որից այն կազմված է, մնում է հեղուկ կամ պինդ վիճակում:

Որտեղի՞ց է ի վերջ այդ ջերմությունը ստացվում
Այդուհանդերձ, հարց է ծագում, թե որտեղից է այդքան ջերմությունն ստացվում։ Բնականաբար ոչ արևից։ Չնայած Արեգակը տաքացնում է մեզ և Երկրի մակերևույթի բոլոր բույսերին և կենդանիներին, սակայն արևի լույսը չի կարող շատ թափանցել երկրագնդի ներսը, հատկապես այդքան մեծ խորության վրա։

Իրականում կա ջերմության երկու աղբյուր։ Մեկն այն ջերմությունն է, որը Երկիրը ժառանգել է 4,5 միլիարդ տարի առաջ իր ձևավորման ժամանակ: Երկիրը ստեղծվել է արեգակնային միգամածությունից՝ հսկա գազային ամպից, ժայռերի և բեկորների անվերջ բախումների և միաձուլումների պայմաններում, գործընթաց, որը տևել է տասնյակ միլիոնավոր տարիներ։

Այդ բախումների հետևանքով ահռելի քանակությամբ ջերմություն է առաջացել, որը բավական էր ամբողջ Երկիրը հալեցնելու համար: Թեև այդ ջերմության մի մասը կորել է տիեզերքում, դրա մնացած մասը փակվել է Երկրի ներսում, որտեղ դրա մեծ մասը մնում է մինչ այսօր:

Ջերմության մյուս աղբյուրը՝ ռադիոակտիվ իզոտոպների քայքայումն է, որը տեղի է ունենում Երկրի վրա ամենուր: Ռադիոակտիվ իզոտոպները կայուն չեն։ Նրանք թողարկում են էներգիայի կայուն հոսք, որը վերածվում է ջերմության: Կալիում-40, թորիում-232, ուրան-235 և ուրան-238․ սրանք ռադիոակտիվ իզոտոպներն են, որոնք Երկրի միջուկը տաք են պահում։ Տաք միջուկի և միջնապատյանի հետ մեկտեղ, էներգիա արտազատող այս իզոտոպները ջերմություն են ապահովում տեկտոնական սալերի շարժումը խթանելու համար։

Չկա ջերմություն, չկա նաև սալերի շարժում, հետևաբար նաև կյանք
Նույնիսկ հիմա շարժվող տեկտոնական սալերը շարունակում են փոխել Երկրի մակերևույթը՝ միլիոնավոր և միլիարդավոր տարիների ընթացքում անընդհատ ստեղծելով նոր հողեր և նոր օվկիանոսներ: Տեկտոնական սալերը նշված երկար ժամանակահատվածում ազդում են նաև մթնոլորտի վրա։

Առանց Երկրի ներքին ջերմության, տեկտոնական սալերը չէին շարժվի։ Արդյունքում Երկիրը կսառչեր։ Մեր աշխարհը, հավանաբար, կլիներ չբնակեցված։