Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Զինծառայող է հանկարծամահ եղել Իրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանը Վրաստանի հինգերորդ նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և Ալիևին ԱՄՆ փոխնախագահ․ Խաղաղ համաձայնագրի պայմաններից դժգոհ կլինեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան Մեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահ Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն

Հայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՆորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարարՎաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունիՍիրիան Ռուսաստանից պաշտպանություն է խնդրելԱռանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ օրինագիծՄիրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համարԿարծում եմ՝ հանդիպումը լավ կընթանա, բայց կարող է նաև վատ անցնել․ Թրամփը՝ Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասինԹրամփը խոսքի մեջ վրիպել է. ես ուրբաթ օրը մեկնում եմ ՌուսաստանԱՄՆ-ն Թրամփ-Պուտին հանդիպման օրը կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքըՃամբարափոխին դաս են տվելԿիսում եմ հայերի մտահոգությունը Բագրատ և Միքայել Սրբազանների բանտարկության դեպքովԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանքը. Արամ ՎարդևանյանՄիրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համարԼավ հասկանալով, որ հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում՝ առանց թաքնվելու կանգնել եմ իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին. Վարդան ՀարությունյանGoogle-ը քաղցրավենիք է ընտրել՝ Android-ի նոր տարբերակը անվանակոչելու համարՌԴ ոստիկանության գլխավոր միգրացիոն վարչության պետի տվյալները ջնջվել են ՆԳՆ ղեկավարների ցուցակիցՍամվել Կարապետյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափVolkswagen-ը դադարեցնում է Touareg-ի արտադրությունըՀրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստըԵրեւանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել մեկ այլ ավտոբուսի վարորդիՌուսաստանի Արզամաս քաղաքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններՌուսաստանի Սվերդլովսկի մարզից 33 ադրբեջանցի է արտաքսվելԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել ԵրևանումՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. ՊուտինՀարևանները բողոքել են ՑուկերբերգիցՆոր նշանակումներ՝ դատական համակարգումՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետԱՄՆ-ն խորհրդակցություններ կանցկացնի Եվրոպայի հետ՝ նախքան Թրամփ-Պուտին հանդիպումըԶինծառայող է հանկարծամահ եղելԻրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանըՌուս պատգամավորն առաջարկել է արգելել Ադրբեջանի ապրանքների ներմուծումըՄեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ. Իջևանի հնդիկ աշխատողներԵվրոպայի որ երկրներում են ամենաբարձր և ամենացածր նվազագույն աշխատավարձերըՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստն օգոստոսի 15-ին էՍևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքներըՕվալաձև աշխատասենյակի փետրվարյան հայտնի սկանդալը կարող է կրկնվել․ ABC NewsԽմելու ջրի որակի կասկածների դեպքում զանգահարեք թեժ գիծԱՄՆ Գաղտնի ծառայությունը անշարժ գույք է վարձակալել Ալյասկայում՝ Պուտինի և Թրամփի հանդիպումից առաջՀայաստանի մարզերից մեկում տղամարդը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելԵվրոպան բավարար ուժեր չունի Կիևին աջակցելու համարԱլիևը 2 միլիոն դոլար է հատկացրել ՈւկրաինայինԱրաղչի․ Հայաստանով միջանցքի հարցն ամբողջովին հանված է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է Այսօր սկսվում է Սբ․ Աստվածածնի շաբաթապահքը ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է ոչ ներգաղթային արտոնագրի դիմորդներին ներկայացվող պահանջներըԹուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքովԹուրքիայում այսօր կքննարկվեն Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններըԵս սովոր եմ տարբեր երկրների կառավարությունների ճնշմանը․ Ռոբերտ ԱմստերդամՎրաստանի հինգերորդ նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և Ալիևին
Հայաստան

Pegasus լրտեսող ծրագրի մասին Apple-ից նախազգուշական նամակ Հայաստանում 2-ից ավելի մարդ է ստացել, սովորաբար, նրանք շատ կարևոր մարդիկ են

Apple-ից նախազգուշական նամակ Հայաստանում 2-ից ավելի մարդ է ստացել, որովհետև ես ուրիշ դեպք էլ գիտեմ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այս գիշեր ընկերության կողմից ստացված նախազգուշական նամակին, որով հեռախոսների տերերը ծանուցվել են իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագրի մասին։

«Առնվազն մի քանի մարդ ստացել է այդ նամակից։ Google-ը, Apple-ը և մի շարք այլ կազմակերպություններ ունեն ծրագիր, որով, եթե հայտնաբերում են, որ կա պետական հաքերային հարձակում, ապա նախազգուշացնում են։ Հաշվի առնելով, որ հիմա Apple-ի հեռախոսները լուրջ հարձակման տակ են, և դրանք վարակելու համար Pegasus կոչվող լրտեսող ծրագիր է օգտագործվում, ընկերությունը փորձում է սրա դեմ պայքարել», - նշեց մեդիափորձագետը։

Սամվել Մարտիրոսյանը շեշտեց՝ տարբեր ժամանակներում Pegasus լրտեսող ծրագիրն օգտագործվել է ոչ միայն Ադրբեջանի, այլև աշխարհի այլ կառավարությունների կողմից։

«Կոնկրետ հայաստանյան դեպքերը պետք չէ մտածել, որ Ադրբեջանի կողմից են եղել։ Միաժամանակ, հարձակման մասին մանրամասներ չեն հաղորդվում, ավելին՝ ընկերությունն անգամ կարող է չիմանալ՝ որտեղից է եղել կիբերհարձակումը, որովհետև հաքերը քողարկվում է», - նշեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ եթե մարդը նախազգուշացնող նամակ է ստաում, ի՞նչ պետք է անի, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց՝ հենց նույն նամակում Apple-ը մանրամասն տեղեկացնում է հեռախոսի սեփականտիրոջը՝ ինչ քայլեր կատարել։ Սակայն ամենակարևոր գործողություններից մեկը, ըստ մեդիափորձագետի, հեռախոսն անընդհատ թարմացված պահելն է։

«Հասարակ մարդը նման նամակ չի ստանա, որովհետև նման հաղորդագրությունները շատ թանկ են և թիրախային, այսինքն՝ սպասել, որ ինչ-որ հասարակ քաղաքացի կարող է նախազգուշացնող նամակ ստանալ, ճիշտ չի լինի։ Նման նամակներ ստացողները շատ կարևոր մարդիկ են», - եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը։

Հիշեցնենք՝ Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը կարող է անտեսանելի կերպով տեղադրվել բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա, որոնք աշխատում են Apple iOS և Android օպերացիոն համակարգերի որոշ տարբերակներով: Ծրագիրը մշակված է իսրայելական NSO Group ընկերության կողմից:

Ծրագիրը կարող է կոտրել հեռախոսը հեռավորության վրա, հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացնել տեսախցիկը և խոսափողը առանց սեփականատերերի իմացության։