Ուրեմն հլը տեսեք՝ ինչ հալի են Նիքոլի «թարմ» կադրերը․ Գևորգ Պետրոսյանը՝ Անդրանիկ Քոչարյանի մասին
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փայլեց…
Ուրեմն հլը տեսեք՝ ինչ հալի են Նիքոլի «թարմ» կադրերը:
Էս մարդը, ով ճակատագրի բերումով զբաղեցնում է ԱԺ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, էսօր կրկին «փայլեց»…
Նա ուղղակի չգիտի, թե ինչ է այն խմբակցության անվանումը, որում ինքն ըմբոշխնում է կյանքի վայելքները:
Ասում է՝ «Իմ քայլը խմբակցությունը…»:
Հալալ ա քեզ Նիքոլ, կադրեր ունես, աշխարհը չունի…»։