Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համար «Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց Հայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ է Հրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր Ռշտունին Հուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Ռուսաստանը չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. Sevastopol.su Պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան ուղևորվելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակը Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին և բողոքել «ոչ բարեկամակամ քայլերի» առնչությամբ Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել Դուբայում հուլիսի վերջին․ Middle East Eye ՌԴ-ն անկեղծորեն շահագրռգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ. Զախարովա

Օտուբանջոն հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմինՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմԹուրքիայում անզգայացնող գազի արտադրության գործարանում պшյթյուն է որոտացել. զпհվել է երկու բանվորՀայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համարՔանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsTodayԱրեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցելՑերեկային ժամերին սպասվում է +40 աստիճան տաքություն«Զվարթնոցից» առեւանգել են խոպանից վերադարձած երիտասարդին եւ փորձել ստիպել վերադառնալ ՌուսաստանԹրամփը նշել է, որ իր կինը հավանում է ՊուտինինՃապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետիԵրևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել էԹրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում մինչև պատերազմի ավարտըԹուրքիան կարող է ՌԴ-ին հանձնել «Կրոկուսի» ահաբեկչության գործով հետախուզվող բոլոր անձանցԱդրբեջանը Ուկրաինային կմատակարարի հրետանային արկերԳառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») տարածքում օտարված հողամասի նկատմամբԹրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի ՉինաստանՀրդեհ՝ Կոտայքի մարզում․ Գետամեջի թռչնաֆաբրիկայում առաջացած կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրիցԵթե ավագանու մանդատի հետ համատեղելի առաջարկ լինի կհամաձայնեմ, նախարար նշանակվելու լուրերը հերքում եմ. Սարիկ ՄինասյանՍոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեցԿամչատկայում երկրաշարժի ժամանակ վիրաբույժները «գրկել են» պացիենտին, մինչ շուրջն ամեն ինչ ցնցվում էր (տեսանյութ)Արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ շուրջ 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ կաՀայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ էՌոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսելԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեց«Շատ գազ չտաք». Ի՞նչ է հրահանգել թիմակիցներին Նիկոլը արձակուրդ գնալուց առաջԵկեղեցու դեմ արշավը հետաձգվել է«Դոմուս»-ի այրված խանութի տեղում նոր շենք կկառուցվի. ՔԿ-ն տեղյակ չէ դեպքի վայրում քանդման աշխատանքներիցՔՊ-ականներն արձակուրդը կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելովՀրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր ՌշտունինՌիհաննան կիսամերկ լուսանկարներով ներկայացել է իր բրենդի համարԹմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձՀուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագԱրդյո՞ք հին Մարսը բնակելի էր. Perseverance ռովերը ուսումնասիրում է «տարօրինակ» ժայռըՌուս ռազմական փորձագետ. Ադրբեջանը մեր հավանական ռազմական հակառակորդն է«Վաճառում էր իրեն ամուսնացածներին»․ Լեպսի նշանածը բացահայտել է Բոնիայի անցյալըՀոգեբանը Պուգաչովայի վիճակի մասին․ «Բառացիորեն կարելի է դա անվանել դեպրեսիա»Լոռու մարզում դպրոցներ կմիաձուլվեն. նախագիծԹրամփը հաջորդ շաբաթ գագաթնաժողով կանցկացնի աֆրիկյան առաջնորդների հետԿանյե Ուեսթին արգելել են մուտք գործել Ավստրալիա՝ նացիզմ գովերգող երգի պատճառովԱյս ծանր ու դժվարին օրերին կարևոր է միջազգային կառույցների ու կազմակերպությունների աջակցությունն ու զորակցությունը հայ ժողովրդին․ ՎեհափառՀրդեհ՝ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի տներից մեկում․ հայտնաբերվել է 3 մшրմինԼրատվամիջոցները՝ Ալիևի որդու՝ Մոսկվայի մարզում էլիտար առանձնատան մասին, որը նա այդպես էլ չի կարողացել վաճառելԴանա Բորիսովայի դուստրը հոսպիտալացվել է Արմավիրում նոր մարզպե՞տ է ուրվագծվում«Բոլորը գիտեն՝ ով է այստեղ թագուհին»․ Աննա Աստիի կյանքը մերկ երեկույթից հետոՏոնական օր էր, որ նստեցիր աթոռին, տոնական օր է լինելու, երբ վռնդվես․ սփյուռքահայ բարերարը՝ ՓաշինյանինՄեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»Ներքաղաքական լարվածությունը շարունակում է աճելԱնհայտ ծագման մի պատգամավոր քպականին հատուկ տեխնոլոգիայով փորձում էր մանիպուլացնել իրականությունը․ Նարեկ Մանթաշյան
Մամուլ

«Քուանշ». պարզապես հավատալու տեղ չեք թողել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմից 8 ամսից ավելի ժամանակ է անցել, սակայն Հայաստանում գնալով ավելի է խորանում ճգնաժամը բոլոր ոլորտներում՝ քաղաքականից տնտեսական, առավել ևս՝ անվտանգային։ Թվում էր, թե ընտրությունների արդյունքում հնարավոր կլինի գոնե ինչ-որ չափով ապագայի նկատմամբ կանխատեսելիություն ապահովել, սակայն իշխանությունների վերարտադրությունը ի չիք է դարձնում նման հույսերը։ Ու թերևս թյուր են այն կարծիքները, որ իշխանությունների վերընտրման արդյունքում ամիսներ շարունակ ձգվող ճգնաժամը հանգուցալուծում է ստանում։ Համենայն դեպս, իշխանություններին ձեռնտու է ցանկալին իրականության տեղ ներկայացնել։

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով ընդդիմադիր դաշինքներին խորհրդարան անցնելու կապակցությամբ, հայտարարել է, թե Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց։ Ինչպես հենց Փաշինյանը կասեր, «քուանշ, պարոն վարչապետի պաշտոնակատար»: Իրականում ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար պետք է, որ վերացվեն ճգնաժամի առաջացման պատճառները։ Իսկ Հայաստանում ամիսներ շարունակ ձգվող ճգնաժամի հիմնական պատճառներն այնպիսին են, որ դրանք հաղթահարել որևէ ընտրությամբ հնարավոր չէ. ո՛չ պարտությունը կարող ես շտկել, ո՛չ բազմահազար զոհերին հետ բերել, ո՛չ էլ կորսված տարածքները: Վերջինը՝ գոնե առայժմ: Մյուս կողմից՝ ինչպես է Փաշինյանը ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված համարում, երբ իր իշխանության թողտվության արդյունքում հակառակորդը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, որտեղ ամրանալով՝ չի էլ պատրաստվում հեռանալ։

Ընդդիմությունն ու հասարակությունը պիտի իրենց նման համակերպվի՞ նման վիճակի հետ: Իհարկե, ոչ: Դեռ ավելին, տեղեկություններ են շրջանառվում, թե իշխանությունները որոշ ժամանակ անց պատրաստվում են նոր հակահայկական փաստաթուղթ ստորագրել, իսկ սահմանային լարվածությունը նրա համար է, որ փաստաթղթի ստորագրումը հանրությանը ներկայացվի որպես նոր պատերազմից ու աղետից երկիրը փրկելու լավագույն տարբերակ։ Իսկ այս հանգամանքը նշանակում է, որ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև կարող է ավելի սրվել։ Հետաքրքրական է, որ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման մասին Փաշինյանի հայտարարությունները զուգորդվում են ատելության խոսքից ու վիրավորանքներից հրաժարվելու հավաստիացումներով։

Նա ասում է, թե իշխանությունները պատրաստ են համագործակցության՝ ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ: Հիասքանչ, աննման խոսքեր... Բայց... Մի հատ էլ «քուանշ», պարոն վարչապետի պաշտոնակատար: Չէ, հասկանալի է, որ այս փուլում ընդդիմադիր ուժերի հետ ընդգծված կոնֆրոնտացիան, մեղմ ասած, իշխանությունների շահերից չի բխում, ինչով էլ պայմանավորված է հետընտրական համեմատաբար մեղմ լեքսիկոնը: Առաջիկա մի կարճ ժամանակահատվածում այս իշխանությունները կգնան որոշակի կոմպրոմիսների: Բայց հաշվի առնելով մի կողմից՝ գործողությունները, որոնք արվում են ընդդիմադիր համայնքապետների նկատմամբ, մյուս կողմից՝ իմանալով Փաշինյանի բնույթը, նշյալ հավաստիացումների երկարաժամկետության առումով ոչ միայն կասկածներ ունենք, այլև պարզապես դժվար է դրանց հավատալ մեծագույն ցանկության դեպքում: Իսկ ցանկություն, ավելի ճիշտ հույս՝ իրոք ունենք: Պարզապես հավատալու տեղ չեն թողել այս իշխանությունները:

Ի վերջո, փաստը մնում է փաստ, որ ներքին ատելություն, թշնամանք գեներացնողը, բռնության խոսույթը որդեգրողը եղել է ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունը, իսկ ավելի կոնկրետ հենց Նիկոլ Փաշինյանը։ Երեք տարի շարունակ խոսվում է այն մասին, որ իշխանությունները ներքին թշնամանք են սերմանում, պառակտում են հանրությանը, քաղաքական դաշտը բաժանում են սևերի ու սպիտակների, ինչը շատ վտանգավոր փաստի առաջ կարող է կանգնեցնել մեր հասարակությանը։ Սակայն հնչող զգուշացումները մնում էին «ձայն բարբառո անապատի», իշխանությունները շարունակում էին իրենց ավանդական գործելակերպը, քանի որ նրանց քաղաքականության կենտրոնում բացառապես քաղաքական մրցակիցների նկատմամբ հանրային թշնամանքի մթնոլորտի ստեղծումն էր։ Արդյունքները չափազանց ծանր են, այնքան, որ տասնյակ տարիներ պետք կլինեն, որ մեր հասարակությանը վերադարձնենք ադեկվատ հարաբերությունների բնականոն հուն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։