Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Զինծառայող է հանկարծամահ եղել Իրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանը Վրաստանի հինգերորդ նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և Ալիևին ԱՄՆ փոխնախագահ․ Խաղաղ համաձայնագրի պայմաններից դժգոհ կլինեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան Մեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահ

ՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՆորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարարՎաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունիՍիրիան Ռուսաստանից պաշտպանություն է խնդրելԱռանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ օրինագիծՄիրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համարԿարծում եմ՝ հանդիպումը լավ կընթանա, բայց կարող է նաև վատ անցնել․ Թրամփը՝ Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասինԹրամփը խոսքի մեջ վրիպել է. ես ուրբաթ օրը մեկնում եմ ՌուսաստանԱՄՆ-ն Թրամփ-Պուտին հանդիպման օրը կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքըՃամբարափոխին դաս են տվելԿիսում եմ հայերի մտահոգությունը Բագրատ և Միքայել Սրբազանների բանտարկության դեպքովԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանքը. Արամ ՎարդևանյանՄիրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համարԼավ հասկանալով, որ հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում՝ առանց թաքնվելու կանգնել եմ իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին. Վարդան ՀարությունյանGoogle-ը քաղցրավենիք է ընտրել՝ Android-ի նոր տարբերակը անվանակոչելու համարՌԴ ոստիկանության գլխավոր միգրացիոն վարչության պետի տվյալները ջնջվել են ՆԳՆ ղեկավարների ցուցակիցՍամվել Կարապետյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափVolkswagen-ը դադարեցնում է Touareg-ի արտադրությունըՀրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստըԵրեւանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել մեկ այլ ավտոբուսի վարորդիՌուսաստանի Արզամաս քաղաքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններՌուսաստանի Սվերդլովսկի մարզից 33 ադրբեջանցի է արտաքսվելԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել ԵրևանումՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. ՊուտինՀարևանները բողոքել են ՑուկերբերգիցՆոր նշանակումներ՝ դատական համակարգումՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետԱՄՆ-ն խորհրդակցություններ կանցկացնի Եվրոպայի հետ՝ նախքան Թրամփ-Պուտին հանդիպումըԶինծառայող է հանկարծամահ եղելԻրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանըՌուս պատգամավորն առաջարկել է արգելել Ադրբեջանի ապրանքների ներմուծումըՄեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ. Իջևանի հնդիկ աշխատողներԵվրոպայի որ երկրներում են ամենաբարձր և ամենացածր նվազագույն աշխատավարձերըՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստն օգոստոսի 15-ին էՍևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքներըՕվալաձև աշխատասենյակի փետրվարյան հայտնի սկանդալը կարող է կրկնվել․ ABC NewsԽմելու ջրի որակի կասկածների դեպքում զանգահարեք թեժ գիծԱՄՆ Գաղտնի ծառայությունը անշարժ գույք է վարձակալել Ալյասկայում՝ Պուտինի և Թրամփի հանդիպումից առաջՀայաստանի մարզերից մեկում տղամարդը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելԵվրոպան բավարար ուժեր չունի Կիևին աջակցելու համարԱլիևը 2 միլիոն դոլար է հատկացրել ՈւկրաինայինԱրաղչի․ Հայաստանով միջանցքի հարցն ամբողջովին հանված է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է
Հայաստան

«Խորհրդավոր» ընթրիք. արևմտյան դեսպանները Մակունցին բացատրել են

Եվրոպական միությունն ու Միացյալ Նահանգները հատկապես վերջին երկու ամիսների ընթացքում ակտիվորեն աշխատում են ՀՀ արտաքին քաղաքական շրջադարձի և Հայաստանը Ռուսաստանից կտրելու կամ Ռուսաստանին Հարավային Կովկասից ամբողջությամբ հեռացնելու ուղղությամբ: Տևական ժամանակ է՝ այդ մասին բարձրաձայնում են նաև փորձագիտական-քաղաքագիտական շրջանակները:

Ի դեպ, այդ գործին են լծվել նաև ՀՀ-ում աշխատող արևմտյան դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նախօրեին «խորհրդավոր» ընթրիք է տեղի ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի կեցավայրում:

168.am-ին հայտնի դարձավ, որ դեսպան Թրեյսին անվանական ընթրիք է կազմակերպել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելիք Լիլիթ Մակունցի պատվին: Ըստ մեր տեղեկությունների՝ ընթրիքին մասնակցել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, արևմտյան երկրների մի շարք այլ դեսպաններ:

168.am-ի աղբյուրների համաձայն, Մակունցի պատվին կազմակերպված միջոցառման ողջ ընթացքում դեսպանները սիրաշահել են և նախապատրաստել նրան սպասվելիք ամերիկյան առաքելության համար, նրանք, այսպես ասած՝ «աշխարհաքաղաքական թրեյնինգ» են կազմակերպել Մակունցի համար՝ բացատրել, թե որքան ճիշտ որոշում կլինի ՀՀ-ի արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխությունը, փորձել են ցույց տալ, թե որքան մեծ է վերջերս արևմտյան աջակցությունը Հայաստանին, ինչպես է Բլինքենը զանգահարում Երևան, Մակրոնը հայամետ ժեստեր անում, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ այցելում Հայաստան, և այլն, և այլն:

Նրանք, մեր տեղեկությունների համաձայն, Մակունցին բացատրել են, թե ինչ պատմական հնարավորություն է ընձեռվել Հայաստանին վերջապես Ռուսաստանից կտրվելու, արևմտյան վեկտորի անցնելու համար, և թե ինչ մեծ առաքելություն ունի Մակունցն այդ ամենն ԱՄՆ աջակցության շնորհիվ Հայաստանում կյանքի կոչելու համար:

Այսինքն՝ այն աշխարհաքաղաքական շրջադարձը, որի մասին արդեն տևական ժամանակ խոսում են մի շարք քաղաքական գործիչներ ու փորձագետներ, քիչ-քիչ միս ու արյուն է ստանում, և արևմտյան դեսպանները տեղում ևս աշխատանքներ են իրականացնում՝ հանուն տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերադասավորումների:

Ի դեպ, հատկանշական է նաև այն հանգամանքը, որ արևմտյան դեսպանները հասկացրել են՝ եթե այս Կառավարությունն իրենց ակնկալիքներն արդարացնի, հետագայում ևս հիմնականում աչք կփակեն ՀՀ-ում հակաժողովրդավարական դրսևորումների վրա, ինչպիսիք են՝ ապօրինի կալանավորումները, շինծու քրեական գործերը, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ հարձակումները, ճնշումները և այլն: Այսինքն՝ Արևմուտքի ներքաղաքական աջակցությունը Փաշինյանի իշխանությանը դրված է կախվածության մեջ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունից՝ Արևմուտքը արտաքին քաղաքական վեկտորի հարցում կոնկրետ հույսեր ունի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, որի համար պատրաստ է աչք փակել երկրում տեղի ունեցող հակաժողովրդավարական աղաղակող երևույթների վրա: