Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանդիպում կինոգործիչների միությունում Ռուբիոն որպես միջնորդ հանդես կգա Նեթանյահուի և Աունի հեռախոսազրույցի ժամանակ 2025-ին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 25,670 անձի, որից 19,367-ը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներ Փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը. ՄԻՊ Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց թմրամիջոցների շրջանառության պատժի խստացման, ոսկերչության ոլորտի հարկային բեռի թեթևացման և այլ նախագծեր «ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերության նկատմամբ կիրառվել է գրավոր նախազգուշացում. ՀՌՀ Կնոջ մահվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունը ԱՄՆ-ը և Իրանը անուղղակի բանակցություններ են վարում երկշաբաթյա հրադադարը երկարաձգելու վերաբերյալ. The Guardian 2025-ին տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվել է 5435 անձ, որից 90,1 տոկոսը՝ ոչ սթափ վիճակում վարելու համար. ՆԳ նախարար Մատվիենկոն հայտարարել Է Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր փուլի մասին Արթուր Դավթյանի ցատկը կարող է դառնալ աշխարհի ամենաբարդը․ Հակոբ Սերոբյան

Հանդիպում կինոգործիչների միությունումՌուբիոն որպես միջնորդ հանդես կգա Նեթանյահուի և Աունի հեռախոսազրույցի ժամանակ2025-ին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 25,670 անձի, որից 19,367-ը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներՓաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը. ՄԻՊՎաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց թմրամիջոցների շրջանառության պատժի խստացման, ոսկերչության ոլորտի հարկային բեռի թեթևացման և այլ նախագծեր«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերության նկատմամբ կիրառվել է գրավոր նախազգուշացում. ՀՌՀԿնոջ մահվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունըԱՄՆ-ը և Իրանը անուղղակի բանակցություններ են վարում երկշաբաթյա հրադադարը երկարաձգելու վերաբերյալ. The Guardian2025-ին տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվել է 5435 անձ, որից 90,1 տոկոսը՝ ոչ սթափ վիճակում վարելու համար. ՆԳ նախարարՄատվիենկոն հայտարարել Է Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր փուլի մասինԱրթուր Դավթյանի ցատկը կարող է դառնալ աշխարհի ամենաբարդը․ Հակոբ Սերոբյան72-ամյա տղամարդը կրակ է բացել մանկապարտեզի հարակից տարածքում՝ օգտագործելով պնևմատիկ հրացանԲերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ ընտրակաշառքի գործովԵրևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղելԱՄՆ-ի կողմից Խաղաղ օվկիանոսում հերթական նավին հարվածի հետևանքով կա 3 զոհԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցի փողոցումՆորվեգիան հայտնել է նավթի արտահանման ռեկորդային եկամտի մասինԹուրքիայում դպրոցների վրա զինված հարձակումների գործով ձերբակալվել է 83 մարդՆԳՆ ոստիկանությունը 108 տարեկան էՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակինՀին մեխանիզմներն այլևս արդյունավետ չեն նոր հանցատեսակների համարԲախվել են Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը և «Москвич»-ը․ կան վիրավորներԾննդյան օրվա առթիվ Ալլա Պուգաչովան ամբողջ ընտանիքին հավաքել է ԿիպրոսումՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն Իրանի հարցում միասնական դիրքորոշում ունենԸնտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձԱդրբեջանը ապրանքներ է ներմուծել ՀայաստանիցԶելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործելԷրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտԻսրայելը Լիբանանում շտապօգնության խմբեր է թիրախավորել․ կան զոհեր և վիրավորներԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված ​​չէՆԱՏՕ-ն դժգոհ է ԵՄ ռազմական նախաձեռնություններիցԱՄՆ-ում հայտարարել են, որ ավելի շատ միջուկային զենք են արտադրում, քան երբևէԻրանում չորս մարդ է ձերբակալվել՝ իսրայելական հետախուզության հետ կապերի կասկածանքովՌԴ ՀՕՊ միջոցները խոցել են 207 ուկրաինական անօդաչու թռչող սարքԳեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս համայնքներում շուտով կգործարկվեն կանոնավոր ուղևորափոխադրումներԲրիտանիան և Ֆրանսիան մտադիր են ռազմական հաբեր ստեղծել ողջ ՈւկրաինայումՎանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինիՄեծ Բրիտանիան կասեցրել է Չագոս արշիպելագը Մավրիկիոսին փոխանցելու համաձայնագիրըԵրևան այցից հետո Ռոստովի քաղաքապետը որոշել է ԱԲ կիրառելՀերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիրԿարծիքներ են փոխանակել հայ-թուրքմենական գործընկերության առաջնահերթ ոլորտների վերաբերյալՎթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» ջրատարը. Լոռիում 24 ժամ ջուր չի լինիՉինական ավիաընկերությունները չեղարկում են միջազգային չվերթները վառելիքի թանկացման ֆոնինՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչների հետԻսրայելի և Լիբանանի առաջնորդներն այսօր կհանդիպենԴատական համակարգի խնդիրները հնարավոր չի լինելու լուծել առանց նոր ՍահամանդրությանՊատմական հանդիպում ԱՄՆ-ի և ՀԱՄԱՍ-ի միջևԿրեմլն ափսոսում է Մոլդովայի՝ ԱՊՀ-ից պաշտոնապես դուրս գալու որոշման համարԱՄՆ ռազմածովային ուժերը կանխել են իրանական բեռնատար նավի անցումը

Վահե Հովհաննիսյանի հայտարարությունը

Հարգելի գործընկերներ,

Ես որոշում եմ կայացրել՝ չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Անկեղծ ասած՝ այս որոշումը կայացվել էր շատ ավելի վաղ, իսկ հրապարակվում է այսօր, երբ այն այլևս փոքր-ինչ անգամ չի կարող վնասել իմ թիմակիցների բանակցություններին և ծրագրերին։

Ցանկացած հարց ունի անհատական և հանրային տեսանկյուն։

Ես ինձ չեմ տեսնում այս ընտրական փուլում, և չեմ տեսնում ինձ ապագա խորհրդարանում։ Բազմաթիվ անգամ հրապարակայնորեն հայտնել եմ իմ տեսակետները, փորձեմ մեկ անգամ ևս ամփոփել։

1. Ռեյտինգային ընտրակարգը քաղաքական հայացքների և տեսակետների պայքարը վերջնականապես տեղափոխեց փողի և կլանների ոլորտ։ Այն ոչ մի կապ չունի Հայաստանի զարգացման, արդար ընտրության, հասարակության առաջընթացի հետ։ Սա տանելու է հասարակական գործընթացների է՛լ ավելի արժեզրկմանը, արժեքների այլասերմանը, հասարակության ատոմիզացիային, ինչը բնորոշ է պետություն չունեցող ժողովուրդներին։

2. Հայաստանում քաղաքական միտքը համարժեք չէ Հայաստանի առաջ կանգնած վտանգներին։ Չկա և վստահաբար չի լինելու խորքային բանավեճ՝ երկրի անվտանգության, Ղարաբաղի հարցի և մյուս՝ հրատապ ու իրապես վտանգավոր մարտահրավերների շուրջ։ Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, իսկ քաղաքական դաշտը դրան պատասխանում է հիմնականում պոպուլիզմով, պաթետիկ հայրենասիրությամբ ու հաճախ՝ անելիքի չիմացության անթաքույց դրսևորմամբ։

3. Մեր հասարակության որակները գնալով նմանվում են պետություն չունեցող ժողովուրդների որակներին։ Ակնկալվող ընտրակաշառքի հանդեպ խանդավառությունն ուղղակի ցավ է առաջացնում։ Հասարակության հիշողությունը ապրիլից ապրիլ չտևեց։ Թվում է՝ հասարակությունը պետք է ընդվզեր, որովհետև այն անաշխատ միլիարդները, որոնք բաժանելու են տարբեր կուսակցությունների ռեյտինգային թեկնածուները, հերիք էր՝ առաջին գծի անվտանգությունը բարձրացնելու, գիշերային դիտման սարքավորումները տեղադրելու, զրահաբաճկոնները բոլորին հերիքեցնելու, պայմանագրային արհեստավարժ միավորումներ ունենալու, խրամատների ինժեներական ապահովությունը բարձրացնելու և այլնի համար։ Այն հիմնական խնդիրների լուծման համար, որոնց պատճառով մենք ուղիղ մեկ տարի առաջ ունեցանք հարյուրից ավելի զոհեր։ Ուղղակի մարդկայնորեն պետք է անհնար լինել այդ միլիոնների բաժանումը և վերցնելը։ Բայց իրականությունը լրիվ հակառակն է։

4. Կորել է իրականության և քաղաքական դաշտի կապը։ Բլինդաժն ու ամբիոնը անպայման որոշակի տրամաբանության մեջ պետք է լինեն։ Սահմանային լարվածությունը, միջադեպերը մեր քաղաքական դաշտի օրակարգում չկան։ Զոհը կամ վիրավորը միայն ընթացիկ լրահոսի մեջ են։

5. Ես իմ մեջ չունեմ՝ «ու՞ր է գնում երկիրը» հարցի պատասխանը։ Փողով կարելի է Ազգային Ժողով ձևավորել, բաց փողով նոր պետական վերնախավ ձևավորելը բացառված է։ Պետությանն այսօր նոր պետական վերնախավ է պետք է, որը նոր օրակարգ կդնի, նոր մոտեցումներ, նոր խնդիրներ։ Հակառակ դեպքում մենք, ընտրացուցակային մանր առևտրով տարված, ծանրագույն խնդիրների առաջ ենք կանգնելու։ Նոր վերանախավի պատմական անհրաժեշտությունն ապացուցում է նաև այն փաստը, որ բոլոր քաղաքական ուժերում կան լուրջ մարդիկ, իշխանության մեջ և իշխանությունից դուրս կան գրագետ ու պարկեշտ մարդիկ, բայց չկա մեխանիզմ, որով նրանք կարողանան օգտակար լինել երկրին, փոխեն ընթացքը։

Այս մտահոգություններն են իմ չառաջադրման, ԱԺ պատգամավոր չվերընտրվելու իմ որոշման հիմքում։ Ես շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին, Սեյրան Օհանյանին և Վարդան Օսկանյանին՝ միասին ընտրություններին մասնակցելու առաջարկների համար։ Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի այն դաշինքը, որում ընգրկված են իմ ընկերները, հաջողություն ունենա առաջիկա ընտրություններում, որովհետև նրանք պարկեշտ ու սկզբունքային մարդիկ են։ Նրանց հետ միասին մենք այս տարիների ընթացքում չփոխեցինք մեր դիրքորոշումները՝ անկախ դրամատիկ զարգացումներից, ճնշումներից ու ամենատարբեր գրավիչ առաջարկներից։ Համոզված եմ, որ խորհրդարանից դուրս ես կգտնեմ իմ տեղն ու դերը՝ օգտակար լինելու թե՛ նրանց, թե՛ երկրին։

Վահե Հովհաննիսյան
ԱԺ պատգամավոր
Համախմբում կուսակցություն