Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագայում ցանկացած վերադարձ պետք է համահունչ լինի միջազգային իրավունքին․ Վարդան Օսկանյան (տեսանյութ) Թրամփը պատրաստ է հանդիպել Պուտինի և Զելենսկու հետ. Սպիտակ տուն Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը հղի է կործանարար հետևանքներով․ Մայր Աթոռ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններում կողմերին չի հաջողվել պայմանավորվածության հասնել Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած «Քանաքեռցի Տույի» հորեղբոր որդին՝ ոստիկանապե՞տ Ոստիկանապետը հրաժարական է տվել Ուկրաինան վերաշարադրեց պատերшզմի կանոնները. The Washington Post-ը երեկվա «Սարդոստայն» գործողությունը համեմատել է Փեռլ Հարբորի վրա hարձակման հետ 100 տարին լրացած կենսաթոշակառուները 1 միլիոն դրամ կստանան Ապօրինի ԱՄՆ մուտք գործելը լի է վտանգներով. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Իշխող վարչախումբը շարունակում է ներազգային պառակտման վարքագիծը. «Հայաստան» խմբակցություն

Եկեղեցու դեմ արշավի տակ թաքնված նպատակ կաԱրցախի մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման լուրջ վտանգի առաջՆիդեռլանդների վարչապետը հրաժարական է տվելԴիԿապրիոյի նմանակը նկարահանվել է ֆիլմումԱնսովոր լուծում ճգնաժամին. Շվարցենեգերն ընտրել է կենդանիների ընկերակցությունըՌուս-թուրքական հարաբերությունները սեփական շահերի պաշտպանության եւ տարածաշրջանում ու աշխարհում կայունության ապահովման միջև հավասարակշռության եզակի օրինակ են. ՌԴ ԱԳՆՎթար Դիլիջանի ոլորաններում. կան տուժածներՈրքան են արժեցել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի արտասահմանյան այցերը բյուջեի համարԱԺ պատգամավորներն այցելել են Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր Մեծ Բրիտանիան պատրաստ է ավելի մեծ դեր ստանձնել ՆԱՏՕ-ի միջուկային ռազմավարության մեջՁեր շենքը զրկում է մեզ արևի լույսից, թոռս որտե՞ղ է հեծանիվ քշելու. բողոքի ակցիայի մասնակիցը դեմ է, որ իր հարևանությամբ բազմաբնակարան շենք կառուցվիԱպագայում ցանկացած վերադարձ պետք է համահունչ լինի միջազգային իրավունքին․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)ՌԴ-ն կարող է ժամանակավոր սահմանափակել ՀՀ-ից ծաղկային արտադրանքի ներմուծումըԲողոքի ակցիա Առինջում՝ ընդդեմ բազմաբնակարան շենքի կառուցմանՀրապարակվել է ռուսաստանյան կարգավորման հուշագրի ամբողջական տեքստըՀունիսին Երևանում մի շարք փոփոխություններ ենք ունենալու. Հայկ Կոստանյանը՝ «կարմիր գծերի» թանկացման մասինԹրամփը պատրաստ է հանդիպել Պուտինի և Զելենսկու հետ. Սպիտակ տունԱրամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալԿրակոցներ՝ Երևանում. կան վիրավորներԱՄՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան հմտորեն ուղի է հարթում տարածաշրջանային դերակատարների, որոնց թվում՝ նաև Հայաստանի միջևՅուպիտերի արբանյակի տարօրինակ փոփոխությունները. Եվրոպայի ստորջրյա օվկիանոսը թարմացնում է սառցե մակերևույթը«Կրքի քերծվածքներ» SPIEF-2025-ում. Հարյուրավոր էսկորտուհիներ ներխուժել են միլիարդատերերի ֆորումԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մшրմինԳլխավոր թիրախը հասարակությունն է. 7 տարվա արատավոր հետքերը«Ակիի սերն ամեն ինչի՝ հայրենիքի, մարդկանց, երեխաների նկատմամբ գերադրական աստիճանի էր». Կապիտան Արայիկ Մաթևոսյանն անմահացել է Մռավի լեռներումՇենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու մեջԴատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի՞Ի՞նչը չեն կարողանում «մարսել» ու հանդուրժել Հայաստանի օրվա իշխանություններըԿառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը հղի է կործանարար հետևանքներով․ Մայր ԱթոռՄեղվափեթակները կհաշվառվեն համայնքների տնտեսությունների գրքերում. նախագիծՍոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակն ու գնաճի բացվող երախըՍտամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններում կողմերին չի հաջողվել պայմանավորվածության հասնելԹուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած«Քանաքեռցի Տույի» հորեղբոր որդին՝ ոստիկանապե՞տՇաքարն արագացնում է ծերացումըԱյզա-Լիլունա Այը հոսպիտալացվել է արտերկրում հանգստի ընթացքումBloomberg-ը՝ ՌԴ Կենտրոնական բանկի հնարավոր տոկոսադրույքի նվազեցման մասինՕդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանովԲրիտանական լրտեսական կապերով վարձկանին դատապարտել են ՌուսաստանումՈստիկանապետը հրաժարական է տվելԵրևանի քաղաքապետարանը խոշոր տուգանք է սահմանել հայտնի կառուցապատողի նկատմամբ. ի՞նչ խախտումներ են արձանագրվել«Գարաժ մոլում» 35-40 տարեկան մի տղամարդ ծեծել է 5-7 տարեկան մի երեխայիՀարսանիքն ավարտվել է դանակահարությամբ. վիրավորը փեսայի եղբայրն էՀանցավոր կազմակերպության անդամները փորձել են իրացնել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցՎերին Դվին գյուղում ավտոմեքենան կողաշրջվել և ընկել է ձորը․ կա զոհԱվտովթար Շիրակի մարզում. վարորդի մայրը մահացել է, կինը հիվանդանոցում էՈւկրաինան վերաշարադրեց պատերшզմի կանոնները. The Washington Post-ը երեկվա «Սարդոստայն» գործողությունը համեմատել է Փեռլ Հարբորի վրա hարձակման հետԹուրքիայի արտաքին գործերի և հետախուզության նախարարները կմասնակցեն Ուկրաինայի բանակցություններին100 տարին լրացած կենսաթոշակառուները 1 միլիոն դրամ կստանան8-րդ դասարանի աշակերտը կրակել է թիվ 13 դպրոցի պատուհանին
Հայաստան

Մինչև 2026թ. պիտի կառուցվեր և վերանորոգվեր 300 դպրոց և 500 մանկապարտեզ․ նախագծի կեսի կեսն անգամ չի իրագործվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանության ստերի մասին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել։ Հստակ ներկայացրել ենք, թե իշխանականներն իրենց ո՛ր խոստումները չեն իրականացրել, որի արդյունքում տուժել է հասարակությունն ու պետությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ներկայացրեց մի ծրագիր, որով մինչեւ 2026 թվականը 300 դպրոց ու 500 մանկապարտեզ պետք է նորոգվի, կառուցվի եւ վերակառուցվի։ 2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ Կառավարությունը հաստատել էր այն։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց նախարարությանը, փորձեցինք հասկանալ՝ ծրագրի վերաբերյալ ինչպիսի կատարողական կա, որ փուլին են հասել:

«Խնդրում ենք տեղեկացնել.

1. «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում 2021 թվականից առ այսօր քանի՞ դպրոց եւ քանի՞ մանկապարտեզ է կառուցվել:

2. Խնդրում ենք տրամադրել ցանկ՝ ո՞ր մարզերում եւ Երեւանի ո՞ր վարչական շրջաններում են կառուցվել դպրոցները եւ մանկապարտեզները՝ հստակ հասցեներով:

3. Արդյոք նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ մինչեւ 2026 թվականը կունենա՞նք կառուցված, հիմնանորոգված, վերանորոգված առնվազն 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ»։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից փոխնախարար Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ գրություն ստացանք, որում ասվում էր հետեւյալը. «Մինչեւ 2026 թվականը «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» ենթաբաժնում նախատեսվող՝ մինչեւ 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն ավարտվել են 30 դպրոցներում. կառուցվել է 17 դպրոց, հիմնանորոգվել` 11-ը, վերակառուցվել` 2-ը:

Վերոնշյալ ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն ավարտվել են 144 նախադպրոցական ուսումնական հաստատություններում (51 նախակրթարան եւ 93 մանկապարտեզ):

Նախակրթարաններն ըստ մարզերի՝ Արագածոտնի մարզում՝ 10, Արարատի մարզում՝ 9, Արմավիրի մարզում՝ 15, Գեղարքունիքի մարզում՝ 12, Կոտայքի մարզում՝ 3, Սյունիքի մարզում՝ 2, մանկապարտեզները՝ Երեւանում՝ 31, Արագածոտնի մարզում՝ 2, Արարատի մարզում՝ 3, Արմավիրի մարզում՝ 12, Գեղարքունիքի մարզում՝ 7, Լոռու մարզում՝ 7, Կոտայքի մարզում՝ 3, Շիրակի մարզում՝ 13, Սյունիքի մարզում՝ 9, Տավուշի մարզում՝ 6»:

Հարկ է նշել, որ նշված նախագծի ավարտին մնացել է 2 տարի, սակայն անցած 2 տարում նախարարությունը դպրոցների դեպքում չի իրականացրել անգամ նախագծի կեսի կեսը։

Հարցական է՝ ինչպես է պատրաստվում ԿԳՄՍ նախարարությունը 2 տարում ավարտին հասցնել կրթական օջախների կառուցման, նորոգման եւ վերանորոգման այս ահռելի ծրագիրը։ Կհետեւենք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։