Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Ընթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ Փոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկին Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը

Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է
Հայաստան

Գլխավոր թիրախը հասարակությունն է. 7 տարվա արատավոր հետքերը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործող իշխանությունների կառավարման ավելի քան 7 տարում ձևավորվել է մի այնպիսի քաղաքական միջավայր, որի առաջնային շարժիչ ուժը դարձել է ատելության ու թշնամանքի օրակարգը։ Փաշինյանի կառավարման սկզբից ի վեր իշխանության խնդիրը եղել է Հայաստանի ներսում թշնամիներ ու «մեղավորներ» մատնանշելը՝ իրենց ձախողումների մեղքն այլոց վրա բարդելու համար։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի «մոդելը» հիմնված է ոչ թե ներառականության, երկխոսության, համախմբման և համակարգային բարեփոխումների վրա, այլ խորապես պառակտիչ, անհանդուրժողականություն սերմանող և մանիպուլ յատիվ գործելակերպի վրա, որի նպատակն է իշխանության պահպանումը՝ նույնիսկ արժեքային կապիտալի իսպառ կորուստի գնով։ Նման մոտեցումը մի կողմից թույլ է տալիս խուսափել կոնկրետ խնդիրների բովանդակային քննարկումից, իսկ մյուս կողմից էլ՝ իշխանություններին տալիս է մոբիլիզացիոն հնարավորություն՝ սեփական կողմնակիցներին պահելու մշտական սպառնալիքի զգացողության մեջ։

Բայց իշխանական քարոզչությունը այնպիսի հանգուցակետի է հասցրել հանրության ներսում բաժանարար գծերի անցկացումը, որ դա հասարակական ավելի լայն պառակտման պատճառ է դարձել։ Արդյունքում հասարակական կյանքը դարձել է մշտական կասկածի, բաժանման և անհանդուրժողականության միջավայր, որտեղ մի փոքր միջադեպն իսկ կարող է վերաճել լուրջ հակասության կամ բռնության։ Այլ կերպ ասած՝ անհանդուժողականության երևույթները պրոյեկտվում են նաև անհատական մակարդակով։ Եվ բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է փոքր անհամաձայնությունը կամ վեճը մարդկանց միջև բռնության և ողբերգական հետևանքների պատճառ դարձել։

Այս պայմաններում բովանդակային քաղաքական դիսկուրսը՝ որպես այդպիսին, դադարում է գոյություն ունենալ։ Ոչ միայն փակվում են քննարկման հարթակները, այլև փորձագետների, մտավորականների և ոլորտային մասնագետների ձայները լռեցվում են։ Իսկ երբ հնչում է քննադատություն որևէ օրենսդրական կամ այլ նախաձեռնության նկատմամբ, այն անմիջապես հանդիպում է պիտակավորման ալիքի. քննադատն անվանվում է «նախկին», «խանգարող», «ռևանշիստ», «հինգերորդ շարասյուն» և այլն։ Արդյունքում ոչ միայն հանրային քննարկման դաշտն է ամայանում, այլև պետական համակարգն է մաքրվում ցանկացած այլախոհությունից՝ վերածվելով միայն «վերևից» առաջնորդվող և կուրորեն կատարող մեխանիզմի։ Իսկ առանց բազմակարծության, առանց գիտելիքի շրջանառության, առանց մասնագիտական վերլուծության պետական քաղաքականությունը վերածվում է կիսավերբալացված խրոնիկ աղմուկի, որի մեջ հանրային բովանդակություն չկա։

Բովանդակության բացակայությունը բերում է ևս մեկ վտանգավոր հետևանքի՝ հանրային համընդհանուր նահանջ քաղաքակրթության, ուղեղի ու մտածելու դաշտից։ Բարձր դիրքեր զբաղեցնող պաշտոնյաները այսօր կարող են իրենց թույլ տալ ոչ միայն գռեհիկ, փողոցային լեզվամտածողության արգասիքներ, այլև դրանք ներկայացնել իբրև «ժողովրդին մոտ» խոսք, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ իրենց խոսքը ցանկանում են հանրային շրջանառության առարկա դարձնել, ավելին՝ հանրությանը դարձնել որպես դրա սպառող ու կիրառող։ Կամ առնվազն այդպիսինների դաշտը մեծացնել, քանի որ չի կարելի ասել, թե մեր հանրության մեջ չկան հայհոյանքից ու նման մակարդակի՝ «դոգային» խոսքից հալվողներ: Երբ պաշտոնյան սկսում է խոսել «բեսեդկայի» կամ ցածրորակ սերիալի հերոսի պես, դա ազդում է հանրային գիտակցության վրա՝ իջեցնելով ընդհանուր լեզվամշակութային ընկալման շեմը, որտեղ արժանապատիվ լեզուն ընկալվում է որպես «ոչ պիտանի», իսկ փողոցային բառապաշարը՝ որպես «ակտուալ»։ Եթե նախկինում պետության ղեկավարը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա նման բառապաշարով հանդես գար, ապա անմիջապես կգամվեր անարգանքի սյունին, բայց հիմա ուրիշ է, «բան է փոխվել». հանրային արժեհամակարգն այնքան է դեգրադացվել, որ մարդկանց մի մասի համար ուղղակի գրավիչ է դարձել գռեհիկ ու հայհոյախառն բառապաշարը։ Ու նման արատավոր միտումը հատկապես խրախուսվում է սոցիալական ցանցերում։

Եթե որևէ ավանդ ունեցող մասնագետ կամ մտավորական տեսակետ հայտնի, նրան չեն լսի, իսկ եթե մի բլոգեր կամ իրեն քաղաքագետ հորջորջող ինչ-որ անձ, կամ թեկուզ հենց իրեն քաղաքական գործիչ հայտարարող մեկը, բովանդակային լուծումների մասով ոչինչ չասելով հանդերձ, հայհոյանքներով համեմված, ստորին մակարդակի բառապաշարով վիրավորի տարբեր մարդկանց, իսկույն ֆավորիտ կարող է դառնալ՝ շատ արագ անհայտների շարքից տեղափոխվելով հայտնիների շարքը՝ դառնալով հանրային «լուրջ» դեմք։ Եվ ըստ էության, հիմնական նպատակը այս «լսարանի» մեծացումն է:

Մյուս կողմից էլ՝ սուտը, մանիպուլ յացիաներն ու օդից կախված լուրերը դարձել են հանրային կատեգորիա։ Ավելի շատ պոպուլ յար է այն խոսքը, որի մեջ սուտը գերակշռում է։ Ու այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ մարդիկ ավելի շատ հակված լինեն ստին ու միֆերին, քան ճշմարտությանը։ Խոսքի արժեքի այս անկումը ոչ միայն ոչնչացնում է բովանդակային խնդիրների բարձրացման հնարավորությունը, այլև ընդհանրապես կազմաքանդում է հանրային դիսկուրսի ինստիտուտները։

Այս իշխանությունների պաշտոնավարման ընթացքում նկատվող մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ կրթական համակարգում նշաձողն անընդհատ իջեցվում է։ Եթե ռեֆորմներ էլ կատարվում են, ապա դրանք, ի վերջո, արդյունավետության բարձրացման հարց չեն լուծում։ Իսկ կադրային նշանակումների պարագայում ակնհայտ է դառնում, որ կրթվածությունը ոչ միայն առաջնահերթություն չէ, այլ հաճախ համարվում է խանգարող գործոն։ Մարդիկ կարող են առանց մասնագիտական փորձի, առանց լուրջ կրթական պատրաստվածության զբաղեցնել ռազմավարական նշանակություն ունեցող պաշտոններ՝ միայն և միայն քաղաքական նկատառումների արդյունքում։ Կրթության թեմայով իշխանությունները անընդհատ խոսում են, ձևական օրակարգեր են կառուցում, նշում են, թե այն նորաձև է, սակայն իրականում պետությունը որևէ հետևողական ռազմավարություն չունի կրթական քաղաքականության ոլորտում՝ բացի ցուցադրական և մակերեսային բարեփոխումներից, որոնք հաճախ միայն խորացնում են ճգնաժամը։

Այս միջավայրում հանրային գիտակցությունը սնվում է շոուներով։ Իշխանական մեդիա հարթակները մեծ մասամբ ներկայացնում են սինթետիկ իրականություն, որտեղ կեղծ օպտիմիզմով ու ցուցադրական տեսարաններով փորձում են ծածկել իրական խնդիրները։ Այդ քարոզչական տեռորից տպավորություն կարող է առաջանալ, թե Հայաստանում խնդիրներ չկան, ապրում ենք իդեալական երկրում, որտեղ մարդիկ բավարարված են, սոցիալական պայմանները բարելավվում են, իսկ կառավարությունը ամեն հարց լուծում է մեծ արագությամբ։ Իրականությունն, իհարկե, բոլորովին այլ է՝ աճող աղքատություն, գնաճ, գործազրկություն, կրթության և առողջապահության մակարդակի անկում, արժեզրկվող ինստիտուտներ ու քայքայվող արժեհամակարգ։

Այդ արժեզրկման ամենախոր և վտանգավոր օրինակներից մեկը պետականության հիմնասյուների դեմ տարվող համակարգային արշավն է։ Նախ՝ վարկաբեկվում է բանակը՝ պարբերաբար ներկայացվելով իբրև կոռումպացված և անարդյունավետ կառույց, որը պրոֆեսիոնալ բանակի անվան տակ պետք է ընդամենը սահմանապահ զորքերի վերածվի ու սահմանապահ գործառույթներ իրականացնի։ Պատահական չէ, որ խրախուսվում է «դեզերտիրությունն» այն համատեքստում, որ կարելի է գումար վճարել ու բանակում քիչ ծառայել։ Փաստացի բանակը հեղինակազրկվում է՝ համարվելով որպես մի կառույց, որտեղ պետք է հնարավորինս խուսափել ծառայելուց։ Ավելին, այն համարվում է «պատժախուց»:

Մյուս կողմից էլ՝ թիրախավորվում է Եկեղեցին՝ իբրև «չուլանացած» կառույց, որը չպետք է դեր ունենա հանրային կյանքում։ Այսինքն, այն մեծ դերակատարությունը, որ Եկեղեցին ունեցել է հայ ժողովրդի ինքնապահպանման գործում, ուղղակի զրոյացվում է։ Իսկ Եկեղեցու դեմ ուղղված հարձակումների միտումներից մեկն էլ կառույցի վարկաբեկումն է այն համատեքստում, որ այն ոչ թե որպես ինստիտուտ դիտարկվի, այլ ընդամենն ասոցացվի որոշ մարդկանց կամ երևույթների հետ։

Պատմության աղճատումը, հերոսներից հրաժարվելը, հիշողության նսեմացումը և հայրենիքի գաղափարի փոխարինումը «խաղաղության դարաշրջանով», որի մեջ խաղաղության հասկացությունը պարզապես անիմաստ հույսերով ներշնչվելու ու հարմարվելու քարոզ է, վերածվում է ազգային դիմադրողականության վերացման իրական ծրագրի։ Եվ այս ամբողջ քաղաքական ռեժիմի կենտրոնում կանգնած է մեկ հիմնական գաղափար՝ իշխանության պահպանում ցանկացած գնով, անգամ այն դեպքում, եթե դրա դիմաց զոհաբերվեն արժանապատվությունը, լեզուն, կրթությունը, ինստիտուցիոնալությունը, հասարակական համերաշխությունը ու վերջապես նաև սեփական հայրենիքի ապագան։