Իմքայլականները եւ նրանց առաջնորդը Հայաստանում անելիք չունեն
Անկախ այն հանգամանքից, թե նոյեմբերի 11-ին «ԻՄ քայլը» խորհրդարանական խմբակցության անունից տարածված նենգ եւ ստոր, կեղտոտ եւ աննախադեպ վտանգավոր հայտարարությունը նրանց հետ համաձայնեցված է, թե ոչ, խորհրդարանական այս խմբակցության բոլոր անդամները վերածվում են Հայաստանի համար անցանկալի անձանց: Նրանք եւ նրանց առաջնորդը Հայաստանում այլեւս անելիք չունեն:
Իմքայլականների առաջնորդն այդպես էլ չհասկացավ, որ ինքն այլեւս չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Իմքայլականներն այդպես էլ չկարողացան մեկ անգամ գոնե ինքնուրույնություն ցուցաբերել, գոնե հանուն հայրենիքի փրկության:
Իմքայլականների հայտարարության տեքստի հեղինակն այնքան պրիմիտիվ է, որ կարծում է, թե կարող է կրկին անգամ խաբել ՀՀ քաղաքացիներին, եւ անգամ ՌԴ իշխանություններին, փորձելով ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերի կազմակերպած բողոքի գործողությունները ներկայացնել որպես հակառուսական:
Ժողովուրդը, ընդդիմադիր ուժերը ռուսաստանցի խաղաղապահների դեմ չեն բողոքում, խաղաղության դեմ չեն բողոքում, այլ Փաշինյանի ստորագրած ամոթալի փաստաթղթի եւ իրավիճակը քիչ թե շատ փրկելու համար առաջարկում են Փաշինյանին հրաժարական տալ:
Ընդ որում, գործը չպետք է հասներ նրան, որ Փաշինյանի հրաժարականը պահանջեին փողոցում: Փաշինյանն ինքը պետք է հրաժարական տար, իսկ եթե ինչ-ինչ պատճառներով չի տալիս, ապա նրան դա պետք է պարտադրեին իմքայլականները, բայց դրա փոխարեն տարածվում է նենգ եւ ստոր հայտարարություն:
Ցավալի է, բայց փաստ. իմքայլականները ճիգեր են գործադրում Հայաստանում քաոսային իրավիճակ ստեղծել, մերժելով սահմանադրական ճանապարհով խնդիրը կարգավորելու տարբերակը:
ՀՀ քաղաքացիներն արդեն հետեւություն արել են, իսկ հիմա մեկ անգամ եւս կանեն: Փաշինյանը եւ իմքայլականները Հայաստանում այլեւս անելիք չունեն:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...