Ստեփան Մարգարյան. «Հաղթանակում ամենամեծ ավանդ ունեցողներից մեկը կալանքի տակ է»
Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր, Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Ստեփան Մարգարյանի հետ:
- Տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, Հաղթանակի օրը: Ինչ մթնոլորտում, ինչ վիճակում է երկիրը նշում այս տոները:
- Նախ շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի օրվա կապակցությամբ, Շուշիի հաղթանակին միացնելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը:
Շուշիի ազատագրումը բեկումնային իրադարձություն է հայ ժողովրդի պատմության մեջ: Կարծում եմ եմ այն լուրջ ազդեցություն կթողնի նաեւ մեր ապագա պատմության մեջ: Դա հաղթանակ էր, որը հոգեբանություն փոխեց եւ ինքնավստահություն բերեց հավաքական ոժի եւ միասնականության նկատմամբ:
Ցավոք այսօր երկրում տիրող մթնոլորտը համապատասխան չի այն տոնականությանը, ինչին արժանի է այդ օրը: Տեւական ժամանակ ատելության ու թշնամանքի քարոզը շատ շատերի մոտ տոնականության տեղ չի թողնում:
Հաղթանակը միասնական է եղել: Տոնն էլ պետք է միասնական լինի: Այդ հաղթանակում ամենամեծ ավանդ ունեցողներից մեկը` Ռոբերտ Քոչարյանը առանց լուրջ հիմնավորումների կալանավորված է եւ զրկված է տոնին մասնակցելու հնարավորությունից: Այնինչ` պատերազմին մասնակցում էր սկզբից մինչեւ վերջ: Հետաքրքիր է այսօրվա իշխանություններն արդյո՞ք նրան կշնորհավորեն տոնի կապակցությամբ: Քրեական գործեր են հարուցված նաեւ հաղթանակում մեծ ներդրում ունեցող մարդկանց՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի նկատմամբ:
- Իսկ ինչ պետք է տոնը տոն դարձնելու համար:
- Հաղթանակի տոնը հպարտության տոն է: Եթե այն ծառայում է իր նպատակին ապա հասարակության համար, ազգի համար վերելքի եւ նոր դժվարություններ հաղթահարելու մթնոլորտ է ձեւավորում: Դրա համար անհրաժեշտ է համախմբել ժողովրդին, հասարակության ներուժը, ստեղծել հանդուրժողության մթնոլորտ եւ հարգել մարդկանց անհատականությունը:
Ճիշտ չէ եւ վտանգավոր է մարդկանց բաժանել հների ու նորերի, սեւերի ու սպիտակների, յուրայինների ու օտարների: Այդպես մենք առաջ չենք գնա: Ցավում եմ, որ այսօր՝ տոնի նախօրեին իրավիճակն այնպիսին է, որ Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը ստիպված են դիմել ՀՀ դատախազությանը՝ հաղթանակը կերտողներից մեկին՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար:
Top-News.am


















































2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ
Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել WorldSkills Shanghai 2026 միջազգային մրցույթում