Մոտեցնել ցանցառապետության ավարտը
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանի տարածած հայտարարությունն էապես տարբերվում է մեր օրերի լրահոսում տեղ գտած տարատեսակ լուրերից, կարծիքներից, տեսակետներից եւ հայտարարություններից։
Վազգեն Մանուկյանը, լինելով պետության ստեղծման ակունքներում կանգնած մարդ, որը լուրջ դերակատարում է ունեցել պետության կայացման եւ զարգացման գործում, այսօր ահազանգում, զգուշացնում է առկա մարտահրավերների, առկա վտանգների մասին եւ խոսում այս երկրի ներկայով եւ ապագայով մտահոգ մարդկանց համախմբման անհրաժեշտության մասին։
Նա ոչ պոպուլիստ եւ ոչ էլ արկածախնդիր գործիչ է, վայելում է հանրության տարբեր շերտերի հարգանքն ու վստահությունը, որը կարող է թակել մեզնից յուրաքանչյուրի դուռը եւ զրուցել ներկայացնելով առկա կնդիրներն ու մարտահրավերները եւ ցույց տալ դրանց լուծման եւ հաղթահարման ուղիները։
Վազգեն Մանուկյանի հայտարարությունը կարող է լավ ճանապարհային քարտեզ հանդիսանալ այս երկրի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիների եւ քաղաքական ուժերի հետագա քայլերի համար։
Այսօր Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ առողջ ուժերի համախմբումն արդեն իսկ անհրաժեշտություն է առկա ցանցառապետության ավարտը մոտեցնելու համար,եւ այդ համախմբումը կարող է կայանալ հենց Վազգեն Մանուկյանի շուրջ, որը հաստատ իշխանությունը տասը կամ քսան տարով ուզուրպացնելու մղումներ չունի, չի երազում 400 հազար դոլարանոց ուղեւորությունների, էժան հեղինակության եւ ուղղաթիռային ճանապարհորդությունների, կառավարական այս ամառանոցից այն ամառանոցը տեղափոխվելու, մարդկանց ասֆալտին փռելու մասին։
Առկա ցանցառապետությունն արդեն վտանգում է Հայաստանի, այդ թվում Արցախի անվտանգությունը։ Անհրաժեշտ են կոնկրետ եւ խորքային քայլեր իրավիճակը արմատապես փոխելու համար։
Գեղամ Նազարյան
Top-News.am

















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարան
Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյան...
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Արաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերը
Մի խաբեք մարդկանց. Արցախը վերադարձնելու հարցում մենք որեւէ դաշնակից չունենք
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Զաբել տատն իր 100-ամյա հոբելյանը կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է համարում. հարազատները ծննդյան օրն...