«Ու պիտի հիշենք սերնդեսերունդ յուրաքանչյուրիդ անունն ու արյունը… դուք մեզ գուցեեւ ներեք, մենք մեզ պիտի ներել կարողանանք». Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը երեկ Եռաբլուր կայացած ջահերով երթից տեսանյութ է հրապարակել
«... եւ կփարատվի խավարը Ձեզնով, որովհետեւ լույս էիք և ձեր լույսով լիացրիք Երկինքն ու ցրեցիք խավարն ու անտարբերությունը...
Ու պիտի հիշենք սերնդեսերունդ յուրաքանչյուրիդ անունն ու արյունը, ավյունն ու աճյունը, անհունն ու անունը... Դուք եք Հայոց պետականությունն ու պետությունը, ու ձեր արյամբ է գծված մեր անսահման Երկրի «սահմանը»: Ուրեմն Տեր պիտի կանգնենք բոլորով, որ Տերը մեզ չլքի ու Սերը ձեր՝ հետ բերի... Ձեր արյանը՝ մաքուր, պիտի մեր գործով արժանի լինենք, Հայրենիքը պահելով ու այլեւս նման ողբերգական սխալներ թույլ չտալով...
Դուք մեզ գուցեեւ ներեք... մենք մեզ պիտի ներել կարողանանք..
Լույսերի խտացում կա Տիեզերքում՝ Աստծո աջին, Երկիրս՝ խավարած ու խոցոտ..., բայց չհանձնվող. իր Հավերժական Լույսերին նայող»,- մեկնաբանություններում գրել է նա։
View this post on Instagram


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել