Քիմ Քարդաշյանը բաժանվում է Քանյե Ուեսթից դստեր մասին հրապարակման պատճառով. հայուհու ընկերը բացահայտել է մանրամասները
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եւ ռեփեր Քանյե Ուեսթը պատրաստվում են բաժանվել, հայտնել է զույգի մտերիմ ընկերը։
Նրա խոսքով՝ Քարդաշյանը մտադիր է բաժանվել երաժիշտից իրենց դստեր՝ Նորթի մասին Քանյեի խոսքերից հետո։ «Ամուսնալուծությունն արդեն ծրագրված է, սակայն նա սպասում է, մինչ կավարտվի մանիակալ էպիզոդը»,- Page Six-ի հետ զրույցում ասել է նրանց ծանոթը։
Ավելի վաղ 43-ամյա ռեփերը Twitter-ում սկսել է գրել այն մասին, որ ցանկանում է բաժանվել Քարդաշյանից, քանի որ չի վստահում նրան։ Նա հայտարարել էր, որ կինը բազմաթիվ անգամներ փորձել է իրեն բուժման ուղարկել հոգեբուժարան։ Բացի այդ՝ Քանյեն նշել է, որ փորձել է կնոջը ստիպել արհեստականորեն ընդհատել հղիությունը, երբ վերջինս սպասելիս է եղել իրենց առաջին դստերը։
Քարդաշյանն իր հերթին փորձել էր արդարացնել ամուսնուն՝ ամենը բացատրելով Քանյեի երկբեւեռ խանգարմամբ։ Ուեսթը կարճ ժամանակ անց ներողություն է խնդրել կնոջից եւ խոստովանել, որ չպիտի բացահայտեր անձնական կյանքի մանրամասները։ Ըստ ամենայնի, ամուսիններին չի հաջողվել հարթել տարաձայնությունները, եւ նրանք մոտ են բաժանությանը։
Ռեփերը Քիմ Քարդաշյանի երրորդ ամուսինն է։ Նրանք չորս երեխա ունեն. 2013թ.-ին ծնվել է նրանց դուստրը՝ Նորթը, 2016թ.-ին՝ որդին՝ Սեյնթը, 2018թ.-ին՝ դուստրը՝ Չիկագոն, իսկ մեկ տարի անց՝ որդին՝ Փսալմը։ Չիկագոն ու Փսալմը լույս աշխարհ են եկել փոխնակ մոր օգնությամբ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել