Խորոված, բլիթներ, բադ պեկինյան ձեւով. ինչ է խցում ուտում մահվան ելքով վթարի համար դատապարտված Միխայիլ Եֆրեմովը
Մահվան ելքով վթարի համար դատապարտված Միխայիլ Եֆրեմովին արդեն իսկ կարանտինային խցից տեղափոխել են սովորականը, ուր ինչպես նա է խոստովանում, նստած է «հաճելի մարդկանց» հետ։ Ծխողների համար չորս տեղանոց խցում երեք մարդ կա, բացի Եֆրոմվից՝ եւս երկուսը։ Նրանցից մեկը մեղադրվում է կոռուպցիայի, մյուսը՝ թմրամիջոցների տարածման համար։ Այս պայմաններն այստեղ «լյուսք» են համարվում։ Տարածքում հեռուստացույց կա։
Եֆրեմովը սնունդից չի բողոքում, իբրեւ խորհրդային բանակից հետո ամեն ինչի սովոր է։
«Մեկուսարանում ընտրությունը հարուստ չէ, հիմնականում թեյ է խմում։ Իսկ ճաշացանկը, հակառակը, հարաբերականորեն բազմազան է։ Բացի այդ՝ գումարով մեկուսարան կարելի է պատվիրել ամենատարբեր ճաշատեսակներ, նույնիսկ խորչված դեմոկրատական գներով՝ 700 գրամը 800 ռուբլի։ Բացի խորովածից՝ կարելի է նաեւ աղանդեր, բլիթներ, տապակած միս եւ նույնիսկ բադ պեկինյան ձեւով»,- գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Ինչպես մյուս կալանավորվածների դեպքում, Եֆրեմովի գումարը հատուկ հաշվին է. այն կարելի է ծախսել միայն պատիժների կատարման ֆեդերալ ծառայության խանութում։ Ցանկը կա՛մ բերում են խուց, կա՛մ կալանավորվածներն անձամբ են պատվիրում հատուկ տերմինալում։ Կարելի է ձեռք բերել ոչ միայն տաք ուտեստ ու մթերք, այլեւ առաջին անհրաժեշտության իրեր՝ դեզոդորանտ, շամպուն, լոգասենյակային իրեր եւ այլն։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել