Keeping Up with the Kardashians-ի վերջին սերիաները Հայաստանում են նկարահանվելու
Ryanair բյուջետային ավիաընկերությունն իր թվիթերյան էջում անդրադարձել է ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի փակմանը՝ մանրամասնելով, որ շոուի վերջին սերիաները լինելու են 2021թ. Քարդաշյանների՝ դեպք Հայաստան ընտանեկան ուղևորության մասին:
«19․99 եվրոյից սկսած թռիչքներ ունենք դեպի Երևան, եթե ցանկանում եք գումար խնայել»,- ասվում է ավիաընկերության հայտարարությունում։
Ինչպես ավելի աղ հաղորդել էր Tert.am-ը, Քիմ Քարդաշյանն օրերս Instagram-ի իր էջում հայտնել էր ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի հրաժեշտ տալու մասին։ Նրա խոսքով՝ իր ընտանիքը դժվարությամբ է կայացրել այդ որոշումը։
Իր հաղորդագրության մեջ 39-ամյա իրապատում շոուի աստղը շնորհակալություն էր հայտնել «լավ և վատ ժամանակների, երջանկության, արցունքների, բազմաթիվ հարաբերությունների ամբողջ ընթացքում իրենց կողքին լինելու և իրենց հետևելու համար»։
«Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր վերջին 14 անհավանական տարիների ընթացքում հետևել և աջակցել են ինձ և իմ ընտանիքին։ Այս շոուն մեզ դարձրել է այն, ինչ մենք կանք, և ես առհավետ պարտական եմ նրանց, ովքեր դեր են խաղացել մեր կարիերայի ձևավորման գործում և ընդմիշտ փոխել են մեր կյանքը»,- գրել է աստղը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել