Honda-ն հոկտեմբերի 30-ին սկսում է լայն շուկայի համար իր նոր էլեկտրամոբիլի վաճառքը
Ճապոնական Honda Motor ավտոմեքենաշինական կոնցեռնը շարքային սպառողին է ներկայացրել իր առաջին էլեկտրամոբիլը։ Հինգշաբթի արտադրողի կայքում հաղորդվել է, որ նորույթի վաճառքը կսկսվի հոկտեմբերի 30-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մոդելը կոչվելու է Honda e, այն հագեցած է 136 կամ 154 ձ․ու․ հզորությամբ էլեկտրաշարժիչով՝ կախված սարքի մոդիֆիկացիայից։ Չորս մարդու համար նախատեսված էլեկտրամոբիլը մեկ լիցքավորմամբ կարող է հաղթահարել 259-ից մինչեւ 283 կմ։ Բազային լրակազմի արժեքը կկազմի 4,51 մլն իեն (մոտ 42,5 հազար դոլար)։
Նշվում է, որ Honda-ն նախատեսում է տարեկան իրացնել հազար էլեկտրամոբիլ։
NHK հեռուստաալիքը հայտնում է, որ մոտ ապագայում իրենց էլեկտրամոբիլները ներկայացնելու մտադրություն ունեն ճապոնական Toyota Motor, Nissan Motor եւ Mazda ավտոկոնցեռնները։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին