Ինչպես դիմավորել ամուսնուն գործուղումից վերադառնալիս
Երկարատեւ գործուղումից հետո ամուսնուն դիմավորելը շատ կարեւոր իրադարձություն է, որը յուրաքանչյուր կին ցանկանում է յուրօրինակ դարձնել։ Սակայն առաջին հերթին պետք է հստակ իմանալ, թե արդյոք նա ֆիզիկապես կկարողանա տրվել զգացմունքներին, արդյոք կգնահատի ձեր անակնկալը, թե նա պարզապես կցանկանա լոգանք ընդունել ու քնել։ Դրա համար հարկավոր է հիշել, թե քանի օր է նա անցկացրել գործուղման մեջ, տրանսպորտային ինչ միջոցով է նա վերադառնում (մեքենայով, գնացքով, օդանավով), արդյոք ազատ ժամանակ ունեցել է, թե ոչ։ Եթե ամուսինը ծանրաբեռնված գրաֆիկով է աշխատել, չի հասցրել հանգստանալ, ուրեմն պետք է պատրաստել մաքուր ու անուշաբույր սպիտակեղեն եւ թույլ տալ, որ նա քնի։ Իսկ հետո կարելի է պատրաստել նրա սիրելի ճաշատեսակն ու գեղեցիկ մատուցել նրան։
Իսկ եթե ամուսինը վերադառնում է թարմացած եւ այնքան էլ չի հյուծվել ճամփորդելիս, ուրեմն կարելի է նրան դիմավորել գեղեցիկ անակնկալներով։ Կարելի է մեծ թղթի վրա գրել՝ «Որքան ուրախ եմ, որ վերադարձել ես»․ եթե երեխաներ ունեք, կարող եք գրել՝ «Որքան էինք քեզ սպասում, հայրիկ»։ Կարող եք նաեւ հետաքրքիր խաղ կազմակերպել․ սլաքների օգնությամբ հուշեք, թե ինչ նա պետք է անի՝ ձեր գլխավոր անակնկալին հասնելու համար։
Բայց քանի որ գործուղումից տուն վերադարձող ամուսինը առաջին հերթին իր կնոջն է ցանկանում տեսնել, պետք է մեծ ուշադրություն դարձնել ձեր արտաքին տեսքին։ Կարելի է նոր ներքնազգեստ գնել, փոխել սանրվածքը եւ այլն։ Այս ամենից զատ, կարելի է նաեւ կերպարանափոխվել ու ամուսնուն դիմավորել բուժքրոջ կամ ավելի էկզոտիկ՝ գեյշայի կերպարով։ Սակայն միայն կերպարը բավական չէ։ Կարելի է ռոմանտիկ ընթրիք կազմակերպել, մերսել ամուսնուն եւ բնականաբար անմոռանալի սիրային գիշեր անցկացնել նրա հետ։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...