Ստամբուլում հայ գործարարի հետ ամուսնացած հայտնի դերասանուհին թուրք չէ. Մանրամասներ
Օրեր առաջ հայկական լրատվամիջոցներով տարածվեց լուր, որ Ստամբուլում հայ գործարար Արման Բըչաքչըն ամուսնացել է հայտնի թուրք դերասանուհի Սոնգյուլ Օդենի հետ։
Իհարկե համացանցում քննադատությունների մեծ ալիք էր բարձրացել, որ հայ գործարարն ամուսնացել է թուրք դերասանուհու հետ։
Բայց իրականությունը լրիվ այլ է։ Սոնգյուլ Օդենը բոլորովին թուրք չէ։ Նա ազգությամբ զազա է, ծնվել է Դիարբեքիրում։
Ավելին, հայտնի դերասանուհին իր նախկին հարցազրույցներից մեկում պատմել է, որ մայրը Դիարբեքիրի հայկական թաղամասից է՝ խուսափելով ասել, թե կոնկրետ հայ է, թե զազա։
Այսինքն հավանական է, որ դերասանուհին մայրական կողմով հայ է, հորական կողմից՝ զազա։
Պատահական չէ, որ տարիներ առաջ իր ինսթագրամի էջում լուսանկար էր հայտնվել լոնդոնհայ հայտնի դերասան Գեւորգ Մալիքյանի հետ, որը մեծ իրարանցում էր առաջացրել Թուրքիայում։ Այդ լուսանկարը առիթ տվեց շատերին պնդելու, թե դերասանուհին սիրահարված է հայ դերասանի հետ, սակայն դերասանուհին պարզաբանեց, որ ուղղակի հիացած է հայ դերասանի տաղանդով եւ որեւէ սիրային կապ իրենց մեջ չկա։
Նշենք, որ օրեր առաջ ստամբուլահայ գործարար Արման Բըչաքչըն ամուսնացել է հայտնի դերասանուհի Սոնգյուլ Օդենի հետ։ Նրանք 4 տարի ընկերություն են արել։
Արման Բըչաքչըն աշխատում է ոսկերչության ոլորտում։ Նրա հայրը պոլսահայ հոգեւորական է։
41–ամյա Սոնգյուլ Օդենը Թուրքիայում հայտնի դերասանուհի է, նկարահանվել է թուրքական հայտնի ֆիլմերում եւ սերիալներում։ Իրեն համարում է ազգությամբ զազա, ծնվել է հիմնականում քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի հայկական թաղամասում։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել