«Քիմը փորձում է ինձ փակի տակ պահել». Քանյե Ուեսթը կնոջ վերաբերյալ սկանդալային գրառումներ է արել Twitter-ում
Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, որը որպես անկախ թեկնածու մտադիր է մասնակցել այս աշնանը կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին, հայտարարել է, որ օրերս Հարավային Կարոլինա նահանգում աջակիցների հետ անցկացրած նախընտրական հանրահավաքից հետո իր և կնոջ՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հարաբերություններում խնդիրներ են առաջացել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Twitter-ում արված գրառումների միջոցով Ուեսթը նշել է, որ խնդիրների պատճառն իր հայտարարությունն էր այն մասին, որ տարիներ առաջ ինքն ու Քարդաշյանը պատրաստվում էին հրաժարվել առաջնեկից ու հղիության արհեստական ընդհատում անել:
Ռեփերի պնդմամբ՝ իր հայտարարությունից հետո կինը փորձել է բժշկի օգնությանը դիմել ու ամուսնուն փակի տակ պահել:
43-ամյա Ուեսթը մի քանի տարօրինակ գրառում է արել, այնուհետև դրանց մի մասը ջնջել է:
Նա նաև նշել է, որ այժմ գտնվում է իրենց Վայոմինգի ռանչոյում և պահանջել է, որ Քարդաշյանն ու զոքանչը՝ Քրիս Ջեները, իրեն զանգահարեն ու չանտեսեն իր զանգերը:
«Քիմը փորձել է բժշկի հետ Վայոմինգ հասնել, որպեսզի ինձ փակի տակ պահի, քանի որ ես երեկ արտասվեցի՝ պատմելով դստերս փրկելու մասին»,-գրել է ռեփերը՝ նկատի ունենալով նախորդ օրվա իր հայտարարությունն այն մասին, որ Աստծո կողմից նշան ստանալու շնորհիվ որոշել է, որ Քարդաշյանը չպետք է պտղին հեռացնի:
Նա նաև հայտարարել է, որ Քարդաշյանն այլևս երբեք չի վաճառի իր աղմկահարույց սեքս տեսագրությունը, ինչպես նաև այլևս երբեք չի հայտնվի Playboy ամսագրի շապիկին:
«Ես սիրում եմ կնոջս, և ընտանիքս պետք է կողքիս ապրի, և դա չպետք է E-ն կամ NBC-ն որոշի»,-շարունակել է Ուեսթը՝ նկատի ունենալով այն հեռուստաալիքները, որոնք առնչություն ունեն Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հեռարձակման հետ:
Աղբյուրը նկատում է, որ Ուեսթի տարօրինակ վարքի ֆոնին ակտիվացել են տեղեկություններն առ այն, որ Քարդաշյանը մտադիր է ամուսնալուծվել, եթե ռեփերը չդադարեցնի մասնակցությունը նախագահական ընտրապայքարին:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել