Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր սննդակարգի մասին, որն օգնում է պահպանել իդեալական կազմվածքը
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը բացահայտել է գաղտնիքները, որոնք իրեն օգնում են կազմվածքն իդեալական վիճակում պահել, գրում է Super-ը։
Ջեյ Լոն մեծ քանակով մարզասարքերով տնային սրահ ունի, ինչը նրան թույլ է տալիս մարզվել՝ չլքելով տունը։ Հարցազրույցներից մեկի ընթացքում աստղը խոստովանել է, որ սպորտով զբաղվելը պատասխանատու է իր մտավոր ու հոգեւոր բարեկեցության համար։
«Ես 100 տոկոսով վստահ եմ, որ մարզումները ամենի մասն են, ինչն ինձ այսքան երջանիկ է դարձնում։ Պարը միշտ իմ կյանքի մեծ մասն է եղել, այդ պատճառով ժամանակը, որ ես հատկացնում եմ մարմինը շարժելու եւ անելու համար այն, ինչ ինձ համար լավ է, երջանկության բանալին է»,- ասել է Ջեյ Լոն։
50-ամյա արտիստի խոսքով՝ ինքն օրը սկսում է մեկ բաժակ կիտրոնաջրով։ Օրվա ընթացքում նա նվազագույնը յոթ բաժակ է խմում։ Աստզը նախաճաշին պրոտեինային կամ վարսակով սմուզի է խմում ելակով, հապալասով, դարչինով ու յոգուրտով։ Ընդ որում, Լոպեսը երբեմն իրեն առավել կալորիական նախաճաշ է թույլ տալիս՝ բեկոնով ձվածեղ, թունա ձուկ եւ մուրաբայով փանքեյք։
Երգչուհին որպես միջուտես՝ ընտրում է մրգեր ու ընդեղեն։ Նա չի բացառում նաեւ վնասակար մթերքը։ Լոպեսը նշում է, որ պետք չէ նախատել ինքդ քեզ, եթե ուզում եք չիփս ուտել, քանի որ բոլորս էլ մարդիկ ենք ու երբեմն մի կտոր տորթ ենք ուզում, բլիթ կամ տապակած հավ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել