Շատ դարերի ընթացքում կարելի էր գիտակցել, որ երբեք չի ստացվի Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել. Թինա Կանդելակի
Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել անգամ այն պահին, երբ նրա գոյությունը սպառնալիքի տակ է եղել: Այս մասին իր «Տելեգրամ» ալիքում նշել է ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
«Ինչպես հայտնի է, իմ մեջ նաեւ հայկական արյուն է հոսում: Ես անտարբեր չեմ Հայաստանի եւ նրա ժողովրդի ճակատագրի հանդեպ: Ժողովուրդ, որին բաժին են ընկել ահռելի թվով փորձություններ, ներառյալ Օսմանյան կայսրության կողմից Ցեղասպանությունը:
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ներկայիս բախումներում կրկին մարդիկ են զոհվում: Ռմբակոծություններ, դիվերսիաներ, խոշոր տրամաչափի զենքից գնդակոծություններ: Բաքվում հանրահավաքներ են ընթանում պատերազմի օգտին: Պատերազմի՛ օգտին:
Այստեղ, կարծես, ճիշտ ժամանակն է ասելու, որ պատմությունը ոչ մի բան չի սովորեցնում, բայց դա այնքան էլ այդպես չէ: Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել նույնիսկ այն պահին, երբ նրա գոյությունը սպառնալիքի տակ էր: Այն չի կոտրվի նաեւ հիմա: Իսկ հակամարտությունն ու մարդկանց սպանությունները անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել: Շատ դարերի ընթացքում կարելի էր իր վերջո գիտակցել, որ երբեք չի ստացվի Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել:
Յուրաքանչյուր մարդ, ում երակներում գոնե մի փոքր հայկական արյուն կա, կպաշտպանի այս ժողովրդին՝ իր մեծ եւ բարդ պատմությամբ, որովհետեւ ճշմարտությունը հայ ժողովրդի կողմում է»,- նշել է նա:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել