Քանյե Ուեսթի նախընտրական պլանները. ի՞նչ է նա պատրաստվում անել
Հայտնի ամերիկացի երաժիշտ Քանյե Ուեսթը վերջերս հայտարարել է, որ մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին: Հուլիսի 8-ին հեղինակավոր «Forbes» պարբերականը հրատարակեց բացառիկ հարցազրույց Քանյեի հետ, վերջինս պատմում է իր քաղաքական ծրագրերի և առաջնային կարևորության անելիքների մասին: Այս ամենն, իհակե, բարդ է նախընտրական ծրագիր համարել, սակայն ռեփերը բավականին լուրջ է տրամադրված։
Այսպիսով, Քանյեն մանրամասնում է…
- Ուեսթի կուսակցության անունն է « Birthday Party», քանի որ, նրա ղեկավարման տարիներին «բոլորը ծննդյան օր կունենան». սա հենց նրա մեկնաբանությունն է:
- Քանյե Ուեսթը պատրաստվում է գնալ դեպի ԱՄՆ նախագահի պաշտոն Վայոմինգի քահանա Միշել Թիդբալի հետ, վերջինիս, հավանաբար, բաժին կհասնի փոխնախագահի պաշտոնը :
- Քանյեն պատրաստվում է Էլոն Մասկին առաջարկել ղեկավարել NASA- ն և զբաղվել ԱՄՆ տիեզերական ծրագրով:
Ուեսթի քաղաքական արշավի կարգախոսն է՝ «YES!»:
- Քանյե Ուեսթը հաստատել է, որ այլևս չի սատարում ԱՄՆ ներկա նախագահ Դոնալդ Թրամփին։
- Ըստ Քանյեի, իր հավանական մրցակից Զո Բայդենը «միջակ» է:
- Արտաքին քաղաքականության մասին Քանյեն դեռևս հստակ ծրագրեր չունի, նա կենտրոնացել է հիմնականում ամերիկացիներին պաշտպանելու վրա:
Քանյե Ուեսթը դեմ է հղիության ընդհատմանը ՝ դա բացատրելով կրոնական հավատալիքներով և Աստվածաշնչի խոսքերով:
- Քանյեն նաև հերքում է ընդհանուր պատվաստումների գաղափարը, նա կարծում է, որ պատվաստանյութերը գազանների համար են:
- Թեև ինքը՝ ռեփերը հիվանդացել է կորոնավիրուսով, այդուհանդերձ նա վստահ է, որ պատվաստումները սխալ են, պարզապես պետք է աղոթել: «Ամեն ինչ Աստծո մասին է: Մենք պետք է դադարենք անել այն, ինչը զայրացնում է Աստծուն»:
- Քանյե Ուեսթը մտադիր է կառուցել իր կառավարման մոդելը «Սև պանտեր» բլոկբաստերից վերցված ուտոպիական պետություն Վականդայի օրինակով:
- Կրկին կրոնի մասին. Քանյեն ցանկանում է, որ աղոթքը վերադառնա ամերիկյան դպրոցներ: Աստծո պակասը և աղոթքների դադարեցումը դպրոցներում, նրա կարծիքով, հրահրում են սպանությունների թվի աճին և թմրանյութերի օգտագործում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել