«Դոմ 2»-ի աստղ Սաշա Օգանեսյանը հղիության վերջին շրջանում նկարահանվել է ինտիմ ֆոտոշարքում
«Դոմ 2»-ի աստղեր Սաշա Չերնոն (Օգանեսյան) եւ Իոսիֆ Օգանեսյանը հուլիսի կեսերին առաջին անգամ ծնողներ կդառնան։ Առաջնեկի հետ հուզիչ հանդիպման սպասումով Սաշան պատրաստվում է երեխայի լույս աշխարհ գալուն։
Հեռուստաաստղին հաճախ են քննադատում ավելորդ քաշի պատճառով, սակայն նա ձգտում է ուշադրություն չդարձնել չարակամներին։ «Որովայն։ Բազմաթիվ խնդրանքներով կիսվում եմ այս շքեղ տեսանյութով։ Հիշողություն ամբողջ կյանքի համար։ Շուտով կգա իքս օրը»,- անձնական միկրոբլոգում գրել է Չերնոն։
Ապագա մայրիկի հետեւորդներն աջակցել են նրան՝ նշելով, որ Չերնոն հիանալի տեսք ունի։ «Սաշա, դու հիանալի ես կլորացած որովայնով։ Քեզ շատ է սազում», «Հղի կինը միշտ գեղեցիկ է», «Սաշա, հիասքանչ ես։ Երջանկություն ու առողջություն քեզ»,- գրել են օգտատերերը։
Ի դեպ, ծննադաբերությունից հետո Սաշան մտադիր է մի փոքր հեռանալ նախագծից ու իրեն ամբողջությամբ նվիրել փոքրիկին։ Չերնոն ու ամուսինն իրենց համար մայրաքաղաքում բնակարան են գտել։ «Այստեղ դեռ քաոս է։ Մենք նոր ենք սկսել տեղափոխել իրերը, անհրաժեշտ տեխնիկա ենք գնել։ Դեռ ոչինչ հավաքված չէ, այստեղ գեղեցիկ կլինի։ Ամենն, ինչպես ես էի ուզում»,- վերջերս հայտնել է «Դոմ 2»-ի աստղը։
Հղիությունն անցնում է առանց բարդությունների, սակայն աստղը բողոքում է, որ էականորեն գիրացել է։ Չերնոյի խոսքով՝ ծննդաբերությունից անմիջապես հետո սկսելու է ինտենսիվորեն զբաղվել նիհարելու խնդրով։ Ապագա մայրիկն արդեն իսկ կազմել է մարզումների ու սննդի համակարգը։ «Դա իմ ցավն է՝ 147 կգ։ Ես կյանքում այսպիսի քաշ չեմ ունեցել։ Ընդ որում, ամբողջ հղիության ընթացքում ամեն ինչ կարգին էր, իսկ հիմա սարսափելի է»,- տարակուսած է Սաշան։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ