Ինչու են բաժանվում Խարլամովն ու Ասմուսը
Հանրությունն ակտիվորեն քննարկում է Գարիկ Խարլամովի եւ Քրիստիա Ասմուսի սպասվող ամուսնալուծությունը։ Դերասանուհին ու կատակերգուն լռում են բաժանման պատճառների մասին։ Ընդ որում, ասում են, թե զույգի բաժանմանը նախորդել է մեծ վերանորոգումը։ Իբրեւ հենց այն է դարձել հայտնիների վեճի պատճառ։
Արտիստների ծանոթները, որոնց չեն ցանկացել նշել իրենց անունները, հայտնել են, որ 2019թ.-ին Քրիստինա Ասմուսն ու Գարիկ Խարլամովը քաղաքից դուրս գտնվող առանձնատուն են գնել։ Նրանք որոշել են վերանորոգել նոր բնականը։ Կատակերգուն ու դերասանուհին աշխատանքների ընթացքում տեղափոխվել են մոտակայքում գտնվող փոքրիկ տուն, որը վարձակալել են։
Ինսայդերի խոսքով՝ հենց վերանորոգումն է հրահրել Քրիստինայի ու Գարիկի ամուսնալուծությունը։ «Թվում է, որ հենց այդ ժամանակ են սկսվել վեճերն ու դժգոհությունները»,- նշում է զույգի ընկերը։ Իբրեւ նրանք չեն հաղթահարել խնդիրները, որոնք սովորաբար ուղեկցում են կառուցման ընթացքին։
Ի դեպ, այժմ արդեն Ասումսի ու Խարլամովի բնակարանը վերանորոգված է։ Այնտեղ հիմա ապրում է Քրիստինան դստեր՝ Նաստյանի հետ։ Այս տարի աստղերի դուստրը առաջին դասարան կգնա։ Դպրոցը, ուր կսովորի փոքրիկը, գտնվում է մոտակայքում։ Գարիկն, իր հերթին, արդեն իսկ տեղափոխվել է մայրաքաղաքում գտնվող բնակարան։
Գարիկ Խարլամովն ու Քրիստինա Ասմուը բաժանվում են որպես ընկերներ, այդ պատճառով կատակերգուն հավանաբար հաճախ կլինի քաղաքից դուրս գտնվող առանձնատանը։ Տունն ընդարձակ է. բոլորի համար տեղը բավարար կլինի։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ