«Հիասքանչ սկեսուրս». Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ում հրապարակել է Լաուրա Քեոսայանի նոր լուսանկարները (լուսանկարներ)
Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է 81-ամյա սկեսուրի՝ Լաուրա Քեոսայանի լուսանկարները:
«Հիասքանչ սկեսուրս, առողջ եղե'ք»,-լուսանկարներին կից գրել է Սիմոնյանը:
Այս հրապարակումը մի քանի ժամում տասնհինգ հազարից ավելի հավանում է ստացել: Սիմոնյանի հետևորդների մեծ մասը գովեստի խոսք է գրել տիկին Քեոսայանին՝ ընդգծելով, որ նա իսկական գեղեցկուհի է:
Նշենք, որ Մարգարիտա Սիմոնյանը հաճախ է ընտանեկան լուսանկարներով կիսվում սոցցանցերում: Ավելի վաղ նա հրապարակել էր ուշագրավ տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես է երգում տարեց սկեսուրը:
«Շատ հազվադեպ է հաջողվում Լաուրա Աշոտովնային համոզել երգել, սակայն սեփական ծննդյան օրը կարելի է»,-տեսանյութին կից գրել է Սիմոնյանը:
Սկեսուրի ծննդյանը նիրված գրառման մեջ Մարգարիտա Սիմոնյանը խոստովանել էր, որ «առանց նրա իրենց տանը վատ է ու տխուր»:
«Նա մեր տան ամենօրյա ուրախությունն է»,- ընդգծել էր Սիմոնյանը՝ հավելելով, որ սկեսուրի վերաբերմունքն իր նկատմամբ իրեն ստիպում է ամեն օր Աստծուն շնորհակալություն հայտնել «այդպիսի նվերի» համար:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ