5 հայկական ընտանիքներ, որոնք չափազանց հարուստ ու հայտնի են ողջ աշխարհում. Քարդաշյան, Էռնեկյան, Կարապետյան (լուսանկարներ)
Աշխարհի ամեն մի անկյունում հայ կա: Մեր ազգը ամենուր է սփռված: Սակայն կան այնպիսի հայ ընտանիքներ, որոնք չեն կարող ուշադրության կենտրոնում չլինել: Այսօր կխոսենք հայ 5 ընտանիքների մասին, որոնք չափազանց հաուստ են:
Քարդաշյաններ
Առաջին հերթին այս ընտանիքը հանրաճանաչ է դարձել իրենց հեռուստահաղորդմամբ:
Քրիս Ջեները ընտանիքի գլխավորն է և 6 երեխաների՝ Քորթնիի, Քիմի, Քլոյիի, Ռոբի, Քենդալի և Քայլիի մայրը:
Այս ընտանիքի ամեն մի անդամ իր սեփական բիզնեսն ունի, և նրանցից յուրաքանչյուրը մուլտիմիլիոնատեր է:

Էռնեկյաններ
Էռնեկյանները Հայաստանից Արգենտինա են տեղափոխվել և հիմնել են իրենց տեքստիլի արտադրությունը, դարձել են Puma ընկերության մատակարարներից մեկը:
Էդուարդո Էռնեկյանը բիզնեսմեն է: Արգենտինայում նա երկրորդ հարուստ մարդն է, Հայաստանի ազգային հերոս: 1995 թվականին Արգենտինայում արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը: Երկրի նախագահը նրան մեդալ է շնորհել երկրի տնտեսությունը զարգացնելու համար: Վերջին տվյալներով նրա կարողությունը գնահատվում է 1.8 միլիարդ դոլար:
Մարտին Էռնեկյանը Corporación América-ի նախագահն է:
Կարապետյաններ
Կարապետյանների ընտանիքը Forbes-ի ամենահարուստների ցանկում է: Կարապետյանների տնօրինության տակ է «Տաշիր» ընկերությունը: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ աշխատում է ընտանեկան բիզնեսում:

Հովնանյաններ
Հովնայանների ընտանիքը ամենահայտնի և ազդեցիկն է ԱՄՆ-ում: Չորս եղբայրները՝ Գևորգը, Ժիրայրը, Հրայրը և Վահագնը, 1995 թվականին 20 հազար դոլար են ներդրել և հիմնել են Hovnanian Enterprises․ Inc ընկերությունը: 2 տարվա ընթացքում ընկերությունը վստահելիություն ձեռք բերեց և 1961 թվականին ստացավ լավագույն շինարարական ընկերություն մրցանակը:

Իզմիրլյան
Իզմիրլյանների ընտանիքը Եվրոպայի ամենահարուստ ընտանիքներից մեկն է: Նրանք մի քանի շինարարական ընկերություններ ունեն ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Մեծ Բրիտանիայում:
Տիգրան Իզմիրլյանը ընտանիքի ավագն է, ով Շվեյցարիայում իր բիզնեսն է հիմնել: Նրա ընկերությունը ՝ Alimenta- ն, մատակարարում է գամբիական գետնանուշներ և տարիներ շարունակ դարձել է մոնոպոլիստ աշխարհում գետնանուշների արտահանման և վերամշակման մեջ:
Սարգիս Իզմիրլյանը Baha Mar-ի ղեկավարն է, որի մեջ մտնում են 5-աստղանի հյուրանոցներ:
1988 թվականից սկսած Իզմիրլյանները Հայաստանին և հայկական կազմակերպություններին ֆինանսական օգնություն են ցուցաբերում:



















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ