Տիմատին Սոբչակին «կենդանի» է անվանել
Ռեփեր Տիմատին Instagram-յան էջում անվայելուչ ձեւով մեկնաբանել է հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի արտահայտությունը, որը կատակել է պեդոֆիլի կողմից Ստաս Կոստյուշկինին բռնաբարելու թեմայով։
Տիմատին իր նոր երգում հիշեցնում է Քսենիա Սոբչակին.«Я заморочился неслабо и поджег руку, чтобы не дать Ксюше краба». Դրան եւս մի քանի տող է հաջորդում, որոնք Սոբչակն իրեն է վերագրել. «И пускай кто-то скажет, что блондинка не в соку, в Интернете есть ролик, как я пилю доску».
Համացանցում ենթադրություններ են արել, որ Տիմատին ակնարկում է սկանդալային սեքս տեսանյութը, որը ռեփերը 2008թ.-ին օգտագործել է «Потанцуй со мной» տեսահոլովակում։ Ավելի ուշ երաժիշտը խոստովանել է. դա բեմադրություն էր, եւ իրենց միջեւ սիրավեպ չի եղել։ Սակայն Քսենիայի համար տհաճ է եղել, եւ նա ըստ ավանդույթի՝ չի լռել. «Պոռնո Տիմատիի՞ հետ։ Մի ծիծաղեցրեք… Տղան խելագարվել է»։
Սակայն իրականում պարզվել է, որ արտիստը բոլորովին այլ պատմություն է նկատի ունեցել. Տիմատին Instagram-ում խոստովանել է, որ նկատի է ունեցել սերֆինգի համար իրական տախտակը, որը Նաստյա Իվլեեւայի հետ եթերի ընթացքում սղոցով կտրել էր։ «Ես չէի էլ մտածում, որ քեզ այդքան հեշտ հնարավոր է խոցել։ Պատկերացրու, դու դա քո հասցեին ես ընդունել։ Դու փաստորեն ավելի հիմար ես, քան ես կարծում էի։ Դու կենդանի ես, քանի որ միայն կենդանին կարող է ծաղրել ուրիշի դժբախտության վրա»,- հայտարարել է Տիմատին։
Ռեփերի խոսքով՝ ինքը Սոբչակի կյանքի մասին գիտի ամեն ինչ, քանի որ իրենք «մի ժամանակից են»։ Նա հավելել է, որ եթե մարդիկ նրա կյանքի մասին 30 տոկոսն իմանան, դերասան Միխայիլ Եֆրեմովը, որը հարբած վիճակում մահացու վթարի մասնակից է դարձել, «նրանց հրեշտակ կթվար»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ