Էլթոն Ջոնը վճարել է իր նախկին հարսնացուի վիրահատության ծախսերը
Բրիտանացի հայտնի երգիչ է կոմպոզիտոր Էլթոն Ջոնը վճարել է իր նախկին հարսնացուի`Լինդա Հեննոնի վիրահատության ծախսերը: Լինդայի հետ Էլթոն Ջոնը մոտ էր ամուսնանալուն 50 տարի առաջ: Այս մասին տեղեկացնում է Mirror պարբերականը:
Աղբյուրը գրում է, որ 50 տարի առաջ, երբ Էլթոն Ջոնը շատ հայտնի չէր և կրում էր Ռեջ Դուայթ անունը, հանդիպել էր Լինդա Հեննոնին:
Լինդան Էլթոնին գումարով օգնել էր գովազդվելու համար և ոգեշնչել էր նրան երգելու ձգտման մեջ: Ինչպես խոստովանել է Լինդան, երգիչը ընդամենը 21 տարեկան էր, երբ իրեն առաջակություն է արել: Սակայն երբ հարսանիքին երկու շաբաթ էր մնացել, Էլթոնի ընկեր Բերնի Տոպինը, որի հետ նրանք երգեր էին գրում, ակտիվորեն սկսել է համոզել երգչին հրաժարվել հարսանիքից: Արդյունքում երաժիշտը լքել էր հարսնացուին:
Լինդան վստահեցնում է, որ չարացած չէ Էլթոնի նկատմամբ, և հին ժամանակների պես նրան Ռեջ է դիմում: Ամեն դեպքում կորոնավիրուսի համավարակի ժամանակ Լինդան իր նախկին սիրեցյալից օգնություն է խնդրել:
«Իմ ծունկը ահավոր ցավում էր, ես մի քանի ամիս չէի կարողանում նորմալ քայլել: Հարկավոր էր ծնկային կափարիչի վիրահատություն, սակայն ես դա ինձ թույլ տալ չէի կարող, չեի կարող արձակուրդ վերցնել աշխատանքից»,-պատմել է Լինդան լրագրողներին:
Երբ իրավիճակը շատ է սրվել, նա օգնություն է խնդրել իր ընկեր Ռեջից: Կինը էլեկտրոնային նամակներ է գրել երգչի ներկայացուցիչներին, քանի որ նրա անձնական էլեկտրոնային հասցեն չուներ: Նամակում մանրամասներ է ներկայացրել, որոնցով Էլթոն Ջոնը նրան անպայման կճանաչեր: Սակայն երկար ժամանակ նրա նամակներին չէին պատասխանում, կինը մտածում էր, որ իր նամակը կորել է բազմաքանակ նամակների մեջ: Այդ ժամանակ նա երաժիշտին դիմել է արդեն ԶԼՄ-ների միջոցով:
Պատասխանը եկել է այն բանից հետո միայն, երբ այդ մասին գրել են լրագրողները:
«Էլթոնը իմացել է Լինդայի ծանր վիճակի մասին և վայրկյան անգամ չի երկմտել օգնելու համար: Նա հիշում է, թե ինչպես 50 տարի առաջ իրենք օգնության կարիք ունեին և հիմա շատ ուրախ է օգնել Լինդային դժվար ժամանակներում»,-ասել են երաժիշտի ներկայաուցիչները:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ