Toyota-ն ամբողջ աշխարհում ավելի քան 3 մլն ավտոմեքենա է հետ կանչում
Toyota ընկերությունը հայտարարել է բենզապոմպի թերությամբ 3,2 մլն ավտոմեքենա հետ կանչելու մասին, որոնք վաճառվել են տարբեր երկրներում: Ընդ որում՝ նախապես հաղորդվում էր միայն 696 հազար մեքենայի մասին, որոնք իրացվել էին ԱՄՆ շուկայում, հայտնում է «Մոտորը»:
Հայտնաբերված խնդիրը սպառնում է շարժիչի աշխատանքի կանգով կամ ոչ մեծ արագության դեպքում հզորության կորստով: Վերանորոգման կուղարկվեն Toyota 4Runner-ը, Camry-ն, Highlander-ը, Land Cruiser-ը, Sequoia-ն, Sienna-ն, Tacoma-ն, Avalon-ը եւ Corolla-ն, ինչպես նաեւ Lexus LS 500-ը, LC 500-ը, RC-ը, GS-ը, IS-ը, ES-ը, LX-ը, GX-ը, RX-ը եւ NX-ը: Հետ կանչված ավտոմեքենաների վրա կկատարվի վառելիքային պոմպի անվճար փոխարինում: Ընկերության հայտարարությունից հետեւում է, որ տրանսպորտային միջոցների բոլոր տերերը հետկանչի մասին կիրազեկվեն մայիսին:
Սա 2020 թվականին Toyota-ի նման մասշտաբի արդեն երկրորդ հետկանչն է: Ավտոարտադրողը հունվարին հետ էր կանչել 3,4 մլն մեքենա էլեկտրոնային խափանման պատճառով, որի պատճառով ճանապարհային պատահարի ժամանակ անվտանգության բարձիկները կարող էին չգործել:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին