Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
CAFSEP ծրագրի շրջանակում` այցեր ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը Տեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստը Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը Բրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցեր Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրո Ուկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. Պուտին Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային և ճանապարհային ծրագրերի վերաբերյալ Հունիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտվել են 126 հանցագործություն

CAFSEP ծրագրի շրջանակում` այցեր ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցՊապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերըՏեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստըՁերբակալվել է Ավետիք ՉալաբյանըԲրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցերՄիգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներԱդրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՍևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոՈւկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. ՊուտինՀայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային և ճանապարհային ծրագրերի վերաբերյալՀունիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտվել են 126 հանցագործությունՊապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըԿարևորվել է անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության դերըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ումՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀամբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսինՔաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ)Հատուկ պահ Նորվեգիայի հավաքականի խաղացողների եւ երկրպագուների միջեւ (տեսանյութ)Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակԳյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղիցՀայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններըԱմենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ումԳատուզոն վերադառնում է Ա ՍերիաՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. PoliticoԿարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում էՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումըՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանաԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգըԿիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացելԱլեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկությանԱդրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս ՊետրոսյանՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալԱզատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Կարծիք

Փաշինյանը հնձեց այն, ինչ ցանել է

Մարտի 6-ին Երևանի մետրոպոլիտենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող "այո"-ի քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ մի աղջիկ Փաշինյանի կողմից իրեն տրված նախընտրական բուկլետը պատռեց և շպրտեց վարչապետի երեսին, դատապարտելի է և անընդունելի...

Համացանցում բազմաթիվ մարդիկ արդարացի իրենց վրդովմունքն են հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ, իսկ վարչապետի իրական և կեղծ երկրպագուներն անեծքների "բառարանից" բազմաթիվ մաղթանքներ են հղում դեռ անհայտ այդ աղջկան...

Բայց այդ միջադեպը պետք է ավելի խորքային անալիզի ենթարկել և հասկանալ, թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ Փաշինյանի հետ...

Պատճառը շատ պարզ է... Արդեն երկու տարի է՝ իշխանության եկած քաղաքական ուժը՝ Փաշինյանի գլխավորությամբ, չնայած բարձրաձայնում է "սեր և հանդուրժողականություն", բայց իրականում այն ատելության մթնոլորտը և իշխանություններին փոքրիշատե քննադատողների նկատմամբ կենդանական հակակրանք տարածելը, ուղղակի այնպիսի բացասական էներգիա է գեներացրել հասարակության մեջ, որ դա ինչ-որ ձևաչափով պետք է դուրս գա, իսկ գլոբալ առումով՝ դա մի օր պայթելու է...

Քաղաքական հակառակորդներին թշնամի հռչակած Փաշինյանը և նրա թիմակիցները, ովքեր մայրուղիներին մերժված Սերժ Սարգսյանի բուկլետներն էին "ճպացնում" ուրիշների ճակատին, մարդկանց տների մոտ տանում էին, դագաղներ ու պսակներ էին դնում, սև լենտերի վրա գրում էին վերջիններիս անունները և հոգեհանգիստներ կազմակերպում, չէի՞ն մտածում, որ դա սարսափելի ցավ է պատճառում իրենց կողմից "մեռած" հռչակված մարդկանց ընտանիքի անդամներին, բարեկամներին և ընկերներին, կամ վարչապետին սպասարկող հայտնի ՊՈԱԿ-ի կեղծ և իրական որոշ խուլիգան և անդաստիարակ երկրպագուների կողմից իշխանություններին քննադատողների հասցեին հնչող ամենավերջին հայհոյանքները և վիրավորանքներն անհետևա՞նք էին մնալու... Իհակե՝ ոչ...

Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ իր կողմից հռչակված "սերը և հանդուրժողականությունը" պետք է կյանքի կոչվեն, այլ ոչ թե մնան որպես խոսքեր, որոնց թիկունքում իրականում նա և իր թիմը ատելություն և անհանդուրժողականություն են տարածում, որի պտուղները նա ճաշակեց Երևանի մետրոպոլիտենում...

Փաշինյանի հետ տեղի ունեցածն այդ ատելության և անհանդուրժողականության դրսևորման դեմ լոկալ պոռթկում էր... Ավելի սարսափելի կլինի, եթե հասարակության տարբեր շերտերը դուրս գան միմյանց դեմ... Այդ ժամանակ բոլորը կպարտվեն՝ այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը...

Հ.Գ. Հայաստանի վարչապետը հնձեց այն, ինչ ցանել է... Մարդիկ առաջնորդվում են՝ այն, ինչ կարելի է իշխանությունների ներկայացուցիչներին, կարելի է նաև իրենց... Ու չի բացառվում, որ քարոզարշավի և ընդհանրապես մարդկանց հետ հանդիպումների ժամանակ տարբեր միջադեպեր տեղի ունենան...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից