Գատուզոն վերադառնում է Ա Սերիա
Իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն նշանակվել է հռոմեական «Լացիոյի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նրա նախորդ աշխատավայրն Իտալիայի ազգային հավաքականն էր, որի ղեկին նա ավարտել էր իր աշխատանքը ԱԱ-2026-ի որակավորման փուլի փլեյ-օֆֆի եզրափակիչում Բոսնիա և Հերցեգովինայից կրած ցավալի պարտությունից հետո (1:1, հիմնական ժամանակ, 1:4՝ 11-մետրանոցներով):
Իտալիայի Ա Սերիայի ավարտված՝ 2025/2026 մրցաշրջանում «Լացիոն» վաստակել է 54 միավոր և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ Իտալիայի չեմպիոն է հռչակվել Միլանի «Ինտերը», երկրորդ տեղը զբաղեցրել է «Նապոլին», իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Ռոման»:
Մարզչական կարիերայի ընթացքում 48-ամյա Գատուզոն գլխավորել է նաև խորվաթական «Հայդուկը», ֆրանսիական «Մարսելը», իսպանական «Վալենսիան», ինչպես նաև իտալական «Նապոլին» ու «Միլանը»։
Որպես մարզիչ՝ նրա գլխավոր նվաճումը 2019/2020 մրցաշրջանում նվաճած Իտալիայի գավաթն է:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը