ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն այսօր կհայտարարի երկրորդային պատժամիջոցների շրջանակի ընդլայնման մասին, որոնք կարող են կիրառվել Իրանի հետ գործարար կապեր պահպանող կազմակերպությունների և երկրների նկատմամբ, հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ գործակալության՝ Վաշինգտոնի վարչակազմն ուժեղացնում է տնտեսական ճնշումը Թեհրանի վրա և ստիպում մյուս երկրներին խզել գործարար հարաբերությունները Իրանի հետ՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը։ Երկուշաբթի ուշ երեկոյան կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կներկայացնի Իրանի դեմ ձեռնարկվող միջոցառումների հստակ մանրամասները։ Ինչպես հայտնել է Reuters-ի զրուցակիցը, գերատեսչության ղեկավարը երկրներին հստակ հասկացնելու է, որ նրանք պետք է կանգնեն ԱՄՆ-ի կողքին, այլապես ռիսկի կդիմեն, որ իրենց ընկերություններն ու կազմակերպությունները կհայտնվեն լիակատար մեկուսացման մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հերթական անգամ քննադատել է Թեհրանին։ «Իրանը լիակատար փլուզման եզրին է», — գրել է նա։
Բեսենթը X սոցիալական ցանցում հայտնել է, որ ԱՄՆ-ն ծրագրում է անցնել Իրանի դեմ «ֆինանսական հարձակման»։ Դրանից առաջ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ աննախադեպ չափերի «տնտեսական պատերազմի և մեկուսացման» մեկնարկի մասին։ Նա նաև զգուշացրել է, որ այն երկրները, որոնց ֆինանսական հաստատությունները, ձեռնարկությունները, օդանավակայանները կամ պետական կառույցները աջակցություն կցուցաբերեն Թեհրանին, կբախվեն ծանր տնտեսական հետևանքների։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը