ՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինա
Միացյալ Թագավորության վարչապետ Էնդի Բերնեմը կառավարության ղեկավարի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցով ժամանել է Ուկրաինա։ Նախատեսվում է, որ նա նախագահ Վլադիմիր Զելենսկիին կփոխանցի գծագրեր, որոնք Ուկրաինային կօգնեն արտադրել սեփական հեռահար հրթիռները։
Իր այցի նախօրեին Բերնեմը հայտարարել է․ «Ուկրաինայի անկախության 35-ամյակի օրը՝ ուկրաինական ժողովուրդը չպետք է կասկածի․ Մեծ Բրիտանիան աջակցում է ձեզ այսօր և կաջակցի այնքան, որքան անհրաժեշտ լինի։ Ես հպարտ եմ Ուկրաինայի զարգացման գործում մեր երկրի ունեցած ավանդով և ցանկանում եմ, որ ուկրաինական ժողովուրդն անձամբ ինձնից լսի, որ մեր աջակցությունը չի թուլանա։ Ի վերջո, Ուկրաինայի անվտանգությունը մեր անվտանգությունն է»։ Նա ընդգծել է, որ երկրները կապող բարեկամությունը շատ ավելի երկար կապրի, քան պատերազմը, և հավելել է․ «Ռուսաստանը չպետք է կասկածի մեր վճռականությանը։ Մենք հետ չենք քաշվի, քանի դեռ չկա արդար և կայուն խաղաղություն»։
Բերնեմը նաև նշել է, որ Մեծ Բրիտանիան «աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, որպեսզի այն կարողանա պաշտպանվել, և դա եղել է բրիտանական դիրքորոշումը ողջ հակամարտության ընթացքում, ինչպես և նախորդ վարչապետների դիրքորոշումը, և այն այդպիսին է մնում նաև ինձ համար»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը