Նևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառով
ԱՄՆ-ի արևմտյան Նևադայի նահանգում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել Ռինո քաղաքի մերձակայքում արագ տարածվող անտառային հրդեհի պատճառով: Եվս 45 000 մարդու հրահանգվել է պատրաստվել տարհանման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռինոյի քաղաքապետ Հիլարի Շիվը:
Հրդեհը բռնկվել է օգոստոսի 22-ին և տարածվել ավելի քան 4000 հեկտար տարածքի վրա: Կրակը գտնվում է Ռինոյից 8 կմ հեռավորության վրա: Կալիֆոռնիայի հետ սահմանի մոտ գտնվող այս քաղաքը, որն ունի ավելի քան 280 000 բնակչություն, Նևադայի խոշորագույն քաղաքն է:
ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ վեց մարդ, այդ թվում՝ երեք հրշեջ, տուժել են, մի քանի տուն՝ այրվել: Նևադայի նահանգապետ Ջո Լոմբարդոն արտակարգ դրություն է հայտարարել Ուոշոյի շրջանում, որի վարչական կենտրոնը Ռինոն է: Ուոշոյի դպրոցներում չեղարկել են օգոստոսի 24-ի դասերը։
Արտակարգ ծառայությունները հայտարարել են, որ հրդեհի պատճառը մարդիկ են, սակայն այլ մանրամասներ չեն տրամադրվել։ Կատարվում է հետաքննություն։
Հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհը բորբոքվում է քամու միջոցով, շոգ և չորային եղանակի ֆոնին. հիմնականում այրվում են խոտերն և թփուտները։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը