Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին, որին մասնակցել է շուրջ 120 դիմորդ:
Քննական գործընթացի մեկնարկից առաջ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ, շրջել է քննասենյակներում և հաջողություն մաղթել դիմորդներին։
Նախարարը զրուցել է նաև դիմորդների ծնողների հետ և լսել նրանց նկատառումներն ընդունելության քննությունների առնչությամբ։
Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների համաձայն՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար հայտագրվել է 4232 դիմորդ: Քննությունների արդյունքները կհրապարակվեն 5-րդ օրը․ դիմորդը գնահատականի մասին տեղեկություն կարող է ստանալ իր դպրոցից, քննական կենտրոնից։
Անհամաձայնության դեպքում դիմորդն արդյունքների հրապարակման հաջորդ օրը՝ ժամը 9:00-18:00-ը, կարող է բողոքարկել քննության արդյունքը՝ ներկայացնելով բողոք-դիմումն այն քննական կենտրոնում, որտեղ հանձնել է քննությունը։
Բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլում, հայտագրվել է 16 426 դիմորդ։ Հաջորդ միասնական քննությունը կանցկացվի հունիսի 26-ին «Քիմիա» և «Ռուսերեն» առարկաներից։ Միասնական քննությունների այս փուլի վերջին օրը՝ հունիսի 30-ին, դիմորդները քննություն կհանձնեն «Ֆիզիկա» և «Հայոց պատմություն» առարկաներից։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ