Իրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The Telegraph
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված հաքերները կիբերհարձակման միջոցով չորս օրով խափանել են Մեծ Բրիտանիայի էլեկտրակայաններից մեկի աշխատանքը։ Ինչպես հայտնում է The Telegraph պարբերականը, սա առաջին դեպքն է, երբ իրանցի հաքերներին հաջողվել է կանգնեցնել նմանատիպ էներգետիկ օբյեկտի աշխատանքը։
Թեև համակարգերի վերականգնման համար աշխատակիցներից պահանջվել է չորս օր, միջադեպը չի ազդել երկրի էներգահամակարգի ընդհանուր կայունության վրա և չի հանգեցրել հոսանքազրկումների։
Մեծ Բրիտանիայի կիբերանվտանգության ազգային կենտրոնը և պաշտոնական անձինք հրաժարվել են հայտնել տուժած էլեկտրակայանի անունը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Բրիտանական հատուկ ծառայությունների գնահատմամբ՝ հաքերների նպատակը ոչ թե բնակչությանը վնաս հասցնելն էր, այլ սեփական կարողությունների ցուցադրումը։
Կիբերհարձակումից անմիջապես հետո Մեծ Բրիտանիայի կառավարությունն արտակարգ փակ քննարկումներ է անցկացրել երկրի էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ և հրահանգել խստացնել պաշտպանական միջոցառումները:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ