Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
7 խաղափուլից հետո մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը ունի 5.5 միավոր և կիսում է 3-րդ հորիզոնականը: Նույն տարիքային խմբում միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը ունի 5 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը և միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը՝ 4.5 միավոր:
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 5.5 միավոր և գտնվում է 4-րդ հորիզոնականում: Նույն տարիքային խմբում վարպետության թեկնածու Արտեմ Մամիկոնյանը ունի 5 միավոր:
Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Տիգրան Սողոմոնյանը ունի 5 միավոր:
Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը ունի 4.5 միավոր: Նույն տարիքային խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 3.5 միավոր:
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը ունի 4 միավոր:
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Անգելինա Միրաքյանը ունի 4 միավոր: Նույն տարիքային խմբում Գաբրիելա Հարությունյանը ունի 3.5 միավոր:
8-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 23-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը