«Անկապ քարոզարշավի արդյունքները. բուկլետներն աղբարկղում են…». Գագիկ Համբարյան
Հայաստանի իշխանությունները եւ կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդեգրել են «անկապ» քարոզարշավի ոճը, որի հետեւանքներից են՝ բակլետի պատառոտելը, դրանք վերցնելուց հրաժարվելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ համբարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վերը նշված այդ երկու օրինակները տեղի են ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի հետ...Ավելին, քարոզաշրավի ժամանակ Լոռու մարզում մի կին վարչապետին գովերգելուց հետո խորհուրդ տվեց վերջինիս ցրել կառավարությունը...
Չզարմացա, երբ երեկ ականատես եղա, թե ինչպես "վարչապետական" ոճով Գյումրիում անցկացված քարոզարշավից հետո, երբ առանց մարդկանց կարծիքը հարցնելու նրանց ուղղակի պարտադրաբար տրվում էր "այո"-ի բուկլետները, դրանցից որոշ մասը հայտնվեց Վարդանանց հրապարակի աղբարկղներում:
Իսկ պատճառը շատ պարզ է. հենց իրենք քարոզարշավ անողները բացարձակ տեղյակ չեն, թե ինչու է պետք փոխել սահմանադրությունը, այդ իսկ պատճառով էլ առանց որեւէ բան խոսելու, հարցուպատասխանի ժպիտները դեմքերին տալիս են այդ բուկլետները՝ մտածելով, որ հոգսաշատ գյումրեցին պետք է նստի ու կարդա դա...Այո՛, կարդացողներ հաստատ կլինիեն...Բայց ավելի լավ կլինի, որ «սահմանադրագետ» քարոզիչներն իրենք, գոնե հպանցիկ բացատրեն մարդկանց հանրաքվեի եւ «այո» քվեարկելու անհրաժեշտությունը եւ նոր այդ բուկլետները բաժանեն»:


















































Ադրբեջանի և Թուրքիայի երազանքն իրականացել է. Հայաստանը Փաշինյանի նման վարչապետ ունի
Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին. Գագիկ Համբարյան
Փաշինյանի ընտրովի կոռեկտությունը. էջմիածնեցի կին vs արտադրամասի տեր
Կորոնավիրուսն այն «շունն» էր, որ ստիպեց Փաշինյանին մեկուսանալ Սևանում
Փաշինյանի կողմնակից․ «Այո՛, պետք է փոխվի այս կառավարությունը...» (տեսանյութ)
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը