Իրանի հետ սահմանին սահմանափակումը կերկարաձգվի մինչև մարտի 24-ը, կսահմանափակվի նաև բեռնատարների տեղաշարժը
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցության ժամանակավորապես սահմանափակումը երկարաձգել մինչև մարտի 24-ը։
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի «Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին» N 197-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) «Երկշաբաթյա ժամկետով» բառերը փոխարինել «Մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ» բառերով»,-ասված է կառավարության որոշման տեքստում։
Կառավարության որոշմամբ՝ կսահմանափակվի նաև բեռնատարների մուտքը Հայաստան։
Եթե կառավարության փետրվարի 24-ի որոշմամբ նախատեսվում էր Իրանից Հայաստան մուտք գործած բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների (դրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող վարորդների) վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն», ապա այժմ կթույլատրվի միայն Վրաստանից վերադարձով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի վերադարձը Իրան՝ ՀՀ տարածքով։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին