Պատահարների քանակի աճը պայմանավորված է ներմուծված ավտոմեքենաների մեծ մասի հնությամբ. ՃՈ պետ
Հայաստանում 2019-ին գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարները նախորդ տարվա համեմատ զգալիորեն՝ 688-ով, աճել են, զոհերի թիվը, սակայն, փոքր-ինչ նվազել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին՝ ներկայացնելով 2019-ին ՃՈ-ի կողմից իրականացված աշխատանքները:
«Արվել է հնարավոր ամեն ինչ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման և դրանց հետևանքների ծանրության աստիճանի նվազեցման համար, ինչը տվել է իր դրական արդյունքը: Չնայած պատահարների քանակի զգալի աճին, զոհերի թիվը թեկուզ փոքր, բայց նվազել է: 2019-ին ՀՀ վիճակագրական հաշվառման է վերցվել զոհերով և վիրավորներով 4799 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 341, մարմնական վնասվածք ստացել 6801 մարդ:2018-ի համեմատ պատահարների քանակն աճել է 688-ով կամ 16.7 տոկոսով, վիրավորների թիվը՝ 851-ով, իսկ զոհերի թիվը նվազել է 2-ով: Պատահարների քանակի աճը պայմանավորված է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով»,-ասաց Կարապետյանը:
Նա օբյեկտիվ գործոններից առանձնացրեց տրանսպորտային միջոցների քանակի կտրուկ աճը, ինչպես նաև ներմուծված տրանսպորտային միջոցների մեծ մասի հին լինելը, տեխնիկապես ոչ բարվոք վիճակում գտնվելը: Ներմուծված տրանսպորտային միջոցների մոտ 70 տոկոսը 10 և ավելի տարիների արտադրության են: Սուբյեկտիվ գործոններից Կարապետյանն առանձնացրեց ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման լատենտային կամ թաքնված պատճառ հանդիսացող որոշ իրավախախտումների դժվար հայտնաբերելի կամ ապացուցելի լինելը: Մասնավորապես վարելու ընթացքում հեռախոսից օգտվելը, ծխելը, իսկ զոհերի աճի վրա ազդող գործոններից՝ չամրակապվելը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին