Սերժ Սարգսյանը փորձության է ենթարկում Կարեն Կարապետյանին
Փետրվարի 3-ին Գյումրիում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներով՝ Գյումրին 45 տոկոս աղքատության ունի (որոշ ուսումնասիրությունների արդյունքում Գյումրու աղքատությունը 75 տոկոս է):
Վարչապետը միլիոնավոր դոլարների ներդրումների խոստում տվեց՝ վատ պայմաններում ապրող գյումրեցուն: Լրագրողներին տեղեկացրեց, որ բարաթով չի կարող երաշխավորել, որ ներդրումային ծրագրերը իրականություն կդառնան, բայց հավաստիացրեց. 500 հազար ԱՄՆ դոլարով հենց Կարապետյանների ընտանիքը բիզնես կսկսի:
Վարչապետի այցից պարզ դարձավ, որ Գյումրիում մոտ 200 մլն դոլարի ներդրում է իրականացվելու ժամանցի, սննդի եւ ուսումնական ոլորտներում, ինչպես նաեւ 10 մլն դոլար էլ քաղաքի օդանավակայանի զարգացման համար է ներդրվում: «Երկու տարի անց ուրիշ Գյումրի կտեսնեք»,-խոստացավ վարչապետը եւ հեռացավ:
Գործադիր մարմնի ղեկավարի այցը հանրապետության երկրորդ քաղաք եւս նախընտրական էր: Իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը հստակ է գիտակցում, որ իր խոսքն այլեւս հավատ չի ներշնչում գյումրեցիների մոտ, արժեզրկված է եւ ոտնահարված: Նա ժամանակին շատ է խնդրել, որ Գյումրիում քվեարակեն Հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին: Խնդրել է եւ միաժամանակ խոստացել՝ բարեկեցիկ Հայաստան, ապահով Հայաստան եւ Գյումրի: Գյումրեցին լսել է, հավատացել, քվեարակել, բայց բարեկեցիկ ու ապահով չի ապրում արդեն 9 տարի (Սերժ Սարգսյանը նախագահում է 2008 թվականից):
Սարգսյանի ընտրությունը Կարապետյանի հարցում պատահական չէր: Վերջինս կարողանում է հույսեր արթնացնել հասարակության շրջանում, որ բարեկեցիկ կյանք է պատրաստվում քաղաքացու համար, իսկ այդ բարեկեցությունը արհեստականորեն կապվում է ՀՀԿ-ի վերարտադրման հետ: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը այս խորհրդարանական ընտրության ժամանակ քվե ստանալու համար փորձության է ենթարկում Կարեն Կարապետյանին:
Կարեն Կարապետյանը չհեղինակազրկված անձ է, առայժմ՝ ՀՀԿ վերնախավում, ով կարողանում է հույսեր արթնացնել,թեեւ նրա կուսակցական դառնալը սկսել է ազդել իր վարկանիշի վրա:
Կարեն Կարապետյանը լռեց ու պատասխան չունեցավ տալու, երբ Գյումրիում լրագրողները նրան հարցրեցին, թե ի՞նչ չափաբաժնով է աշխատելու Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության համար: Սա թերեւս սկիզբն է՝ դեռ, բայց Կարապետյանը սկսել է խուսափել ՀՀԿ-ի մասին խոսելուց, հավանաբար գիտակցում է, որ այս կուսակցությունը դրական ազդեցություն չի ունենալու իր վրա:
Դավիթ Կարապետյան
Գյումրի


















































Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց
Գյումրիի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է չտրվել սադրանքների
Կարմիր ու սեւ բերետավորները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում քաղաքացիներին. լսվում են հայհոյանքներ (տեսանյութ)
Գյումորւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե
Ինչպես են կարմիր բերետավորները մուտք գործում Գյումրիի քաղաքապետարանի շենք (տեսանյութ)
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...