Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկը Վարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքից Ցանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն 90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ինչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիր Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ Լոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունը Նոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանում Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին 14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամով

Մատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթՄայիսի 4–ին աշխարհի ուշադրությունը կկենտրոնանա Հայաստանի վրաՈւրուգվայում բացված Թումո կենտրոնը շաբաթական ընդունում է շուրջ 1000 աշակերտՎարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերինՈւկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա պաշտոնից. FTՍա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով. Ֆրանսիայի ԱԳ նախարարՓամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել էԱՄՆ-ը երաշխիքներ չի տալիս իսրայելական հարվածները դադարեցնելու հարցումՆա չգիտի, թե ինչի մասին է խոսումՌուսները զգում են, որ կրկին ապրում են երկաթյա վարագույրի ետևում, այս անգամ՝ թվայինՃապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվել է 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր Նոտարական պալատի և Հաշտարարների պալատի միջև կնքվել է համագործակցության հուշագիրԿառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի հերթական նիստըԻնչ ժամանակացույցով կաշխատի Հայոց ցեղասպանության թանգարանը մայիսի 5-ինՀայաստան-Ավստրիա բիզնես համաժողով ՎիեննայումՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՀայ գերիների խնդրով նոր դիմում է ուղղվել ՄԱԿ-ի լիազորած խմբինՓաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքումՄեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումըԲացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿԻնչ պետք է անել ԱՄՆ քաղաքացի դառնալուց հետո․ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված անձը համակարգել է հանրահավաքին Լոռու մարզի բնակիչների Երևան տեղափոխումը, սննդի և խոստացված գումարի տրամադրումըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԱՄՆ-ն քննարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի կրճատման հարցըԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների հայտերի ընդունումԽրախուսելով մշակութային վերջին զանգի անցկացումը
Աշխարհ

Լոնդոնը մտադիր է ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունները կառուցել միայն իրավահավասարության հիմունքներով

Մեծ Բրիտանիան մտադիր է ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունները կառուցել միայն կողմերի հավասար իրավունքների հիման վրա: Այս մասին հայտարարել է Brexit- ի շուրջ բանակցություններում, ինչպես նաեւ Եվրամիության հետ առեւտրային բանակցություններում Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչ Դեյվիդ Ֆրոստը: Բրյուսելի Ազատ համալսարանում Ֆրոստի ելույթից հատվածներ է տարածել Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եթե ԵՄ-ն իսկապես ցանկանում է ամուր եւ երկարաժամկետ հարաբերություններ կառուցել մեզ հետ այս ծայրահեղ բարդ պայմաններում, ինչպես մեզ ասում են Եվրոպական հանձնաժողովից եւ համայնքի 27 երկրներից մեր ընկերները, միակ հնարավոր մոտեցումը դրանք հավասարության հիմունքներով կառուցելն է»,- ընդգծել է Ֆրոստը: Նրա խոսքով` Լոնդոնը չի կարող ընդունել Բրյուսելի առաջարկած հետագա համագործակցության պայմանները` առաջարկելով, որ ԵՄ-ն կհետեւի, որպեսզի Մեծ Բրիտանիան «խաղի հավասար կանոններ» ապահովի Միացյալ Թագավորության եւ Եվրամիության ընկերությունների եւ աշխատողների համար: Բրիտանացի բանակցողը շեշտել է, որ սեփական օրենքները սահմանելու հնարավորությունը, չառաջնորդվելով ԵՄ կանոնակարգերով, առանցքային նշանակություն ունի Լոնդոնի համար, որը հետ չի կանգնի այս դիրքորոշումից եւ նաեւ չի կերկարաձգի Brexit-ից հետո անցումային շրջանը, եթե բանակցությունները չհաջողվի ավարտել մինչեւ սահմանված ժամկետը:

«Ինչպե՞ս դուք կզգայիք ձեզ, եթե Միացյալ Թագավորությունը պահանջեր, որպեսզի իր շահերի պաշտպանության համար ԵՄ-ն օպերատիվ կերպով սկսեր ներդաշնակացնել իր օրենքները մեր ազգային օրենքների եւ մեր կարգավորիչ մարմինների ու դատարանների որոշումների հետ», - նշվում է Ֆորստի ելույթի տեքստում, որը կարծում է, որ նման մոտեցումը ԵՄ-ի կողմից կխաթարեր Միացյալ Թագավորության ինքնիշխանությունը եւ բրիտանական կառավարության օրինականությանը:

Անցած շաբաթ Եվրահանձնակատար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է Մեծ Բրիտանիային աննախադեպ պայմաններ առաջարկել դեպի միասնական շուկա մուտքի համար, սակայն շեշտել էր, որ դրա համար Լոնդոնը պետք է երաշխավորի Եվրամիությունում գործող արդար մրցակցության պայմաններին, սոցիալական, բնապահպանական եւ այլ ստանդարտներին հետեւելը:

Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ առևտրային բանակցությունները պետք է սկսվեն մարտի սկզբին, սակայն դրանք կարող են արագ դադարեցվել` կողմերի դիրքորոշումների տարբերության պատճառով: Եթե ​​ազատ առեւտրի մասին համաձայնագիրը մինչեւ տարեվերջ չստորագրվի, իսկ բանակցությունների ժամկետը չերկարաձգվի, ապա Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն ստիպված կլինեն սկսել առեւտուրն ԱՀԿ կանոնակարգի համաձայն, ինչը, ի թիվս այլ բաների, բազմաթիվ մաքսային սակագների վերադարձ է ենթադրում:

Միացյալ Թագավորությունը լքել էր Եվրամիությունը հունվարի 31-ին, ինչից հետո սկսվեց անցումային շրջանը, որի ընթացքում եվրոպական համայնքի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունները գործնականում որևէ փոփոխության չեն ենթարկվի: Այս փուլը պետք է ավարտվի դեկտեմբերի 31-ին: