Աջափնյակի թաղապետի պաշտոնանկության պատճառը
Երեկ հայտնի դարձավ, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Նա հայտարարություն է տարածել` ներողություն խնդրելով չարված աշխատանքի համար և հաջողություններ մաղթելով նոր թաղապետին: Նախկին թաղապետը, սակայն, չի մանրամասնել, թե ինչու է դիմում գրել: Գևորգ Բաբայանի աշխատանքից ազատվելու հետ կապված Factor.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Աջափնյակի թաղապետը հրաժարական է տվել ապօրինի շինարարության վերաբերյալ կազմված ակտը «կորցնելու» համար: Մասնավորապես, նա Աջափնյակ համայնքի ազդեցիկ բնակիչներից մեկի՝ Շինանյութի կամ Ջերմուկի Նորո անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության:
Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի տեսուչը նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին այդ առանձնատներից մեկի հետ կապված խախտումները բացահայտել է և դրա վերաբերյալ արձանագրություն է կազմել, սակայն Բաբայանը տեսուչից վերցրել է արձանագրությունը և նրան ազատել աշխատանքից: Այդ արձանագրության կրկնօրինակը, սակայն, հայտնվել է Երևանի քաղաքապետարանում, որտեղից էլ ուղարկվել Ոստիկանություն: Այժմ Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Մեզ հայտնի դարձավ, որ արդեն հարցաքննվել են Գևորգ Բաբայանը և աշխատանքից ազատված տեսուչը: Տեղեկությունների շուրջ Factor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Գևորգ Բաբայանից, բայց նա մեր տևական զանգերն անպատասխան թողեց: Իսկ ահա Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները և փոխանցեցին, որ քաղաքապետարանից փաստատթղթեր են ստացել, որոնց հիման վրա նյութեր են նախապատրաստվում:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...