Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքից Ցանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն 90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ինչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիր Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ Լոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունը Նոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանում Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին 14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամով Կարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄ

Վարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթՄայիսի 4–ին աշխարհի ուշադրությունը կկենտրոնանա Հայաստանի վրաՈւրուգվայում բացված Թումո կենտրոնը շաբաթական ընդունում է շուրջ 1000 աշակերտՎարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերինՈւկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա պաշտոնից. FTՍա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով. Ֆրանսիայի ԱԳ նախարարՓամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել էԱՄՆ-ը երաշխիքներ չի տալիս իսրայելական հարվածները դադարեցնելու հարցումՆա չգիտի, թե ինչի մասին է խոսումՌուսները զգում են, որ կրկին ապրում են երկաթյա վարագույրի ետևում, այս անգամ՝ թվայինՃապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվել է 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր Նոտարական պալատի և Հաշտարարների պալատի միջև կնքվել է համագործակցության հուշագիրԿառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի հերթական նիստըԻնչ ժամանակացույցով կաշխատի Հայոց ցեղասպանության թանգարանը մայիսի 5-ինՀայաստան-Ավստրիա բիզնես համաժողով ՎիեննայումՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՀայ գերիների խնդրով նոր դիմում է ուղղվել ՄԱԿ-ի լիազորած խմբինՓաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքումՄեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումըԲացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿԻնչ պետք է անել ԱՄՆ քաղաքացի դառնալուց հետո․ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված անձը համակարգել է հանրահավաքին Լոռու մարզի բնակիչների Երևան տեղափոխումը, սննդի և խոստացված գումարի տրամադրումըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԱՄՆ-ն քննարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի կրճատման հարցըԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների հայտերի ընդունումԽրախուսելով մշակութային վերջին զանգի անցկացումըԻրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների ծախսերը հոգալու համար Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ
Մամուլ

Արտառոց դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. Խուցը եղել է տակունուվրա արված. Հայտնաբերվել են արնանման հետքեր

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտառոց դեպք է տեղի ունեցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից Արմեն Հայրապետյանի սենյակում խառնաշփոթ է եղել:

Ըստ մեզ հասած լուրերի՝ դատապարտյալի խուց են շտապել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչներ. խուցը եղել է տակնուվրա արված, եւ դեռ ավելին՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները գետնի վրա հայտնաբերել են արնանման հետքեր:

Ի՞նչ է կատարվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում: «Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը փորձեց պարզել Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից, որտեղից ի պատասխան՝ մեզ հայտնեցին. «Դատապարտյալ Արմեն Հայրապետյանը պահանջ է ներկայացրել իրեն այլ մասնաշենք տեղափոխելու համար: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից նրան բացատրվել է, որ իր պահանջը պետք է գրավոր ներկայացնի, սակայն Ա. Հայրապետյանը հրաժարվել է դիմում գրելուց եւ կատարել է ինքնավնասում՝ պնդելով իր պահանջը»:

ՔԿ ծառայությունը հաստատեց մեր տեղեկությունը, որ դատապարտյալ Հայրապետյանի հետ խնդիր է եղել, որի հիմնական պատճառը եղել է իրեն այլ մասնաշենք տեղափոխելու հարցը: Արդյոք այս ինքնավնասումից հետո դատապարտյալի պահանջը կկատարվի, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը, իսկ «Ժողովուրդ» օրաթերթը կհետեւի իրադարձությունների զարգացմանը:

Նշենք, որ 2009 թվականին Արմեն Հայրապետյանը ազատազրկման է դատապարտվել 13 տարի ժամկետով, եւ շուրջ 11 տարի է, ինչ իր պատիժն է կրում քրեակատարողական հիմնարկում: Վերջինս 13 տարվա ազատազրկման է դատապարտվել այն բանի համար, որ բռնությամբ, զենքի գործադրման սպառնալիքով, իր ավտոմեքենայով առեւանգել է Աստղաձոր գյուղի բնակչուհի անչափահաս Նելլի Կնյազյանին եւ, նրա կամքին համառակ, նրան տարել է Մարտունի-Վարդենիս ճանապարհի առափնյա անտառը, որտեղ, նրա կամքին հակառակ, բռնության գործադրմամբ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

2006 թվականին քրեական գործով որոշում է կայացվել Արմեն Հայրապետյանի նկատմամբ իր այդ արարքի համար հետախուզում հայտարարել, եւ, ահա, երկու տարի անց՝ 2008 թվականին, նա հայտնաբերվել է եւ կանգնել է դատարանի առաջ: Վերջինս դատարանում հայտնել է, որ առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչում մասնակիորեն՝ դատաքննության ընթացքում տալով մասնակի ինքնախոստովանական ցուցմունք եւ խուսափողական պատասխաններ, հայտնել է, որ հիշում է միայն այն, որ Աստղաձոր գյուղով անցնելիս առեւանգել է Նելլի Կնյազյանին, սակայն առեւանգման նպատակի մասին կոնկրետ ոչինչ չի հիշում:

Չի բացառում, որ հնարավոր է՝ նրան բռնաբարելու նպատակ է ունեցել: Աղոտ ձեւով հիշում է, որ Ն. Կնյազյանին առեւանգելով՝ նրան տարել է առափնյա անտառագոտի, որտեղ ինքը մերկացել է, ապա նաեւ մերկացրել նրան, սակայն վերջին պահին մի պահ զգաստացել է եւ նրան ձեռք չի տվել: Ինքն ամաչում է իր կատարած արարքի համար եւ զղջում: Ինչեւէ, շուրջ 11 տարի բանտում գտնվող Հայրապետյանը միգուցե իրեն այլ մասնաշենք տեղափոխելու համար ունի կոնկրետ պատճառներ, ինչը պետք է պարզի Քրեակատարողական ծառայությունը. միգուցե դատապարտյալին վտանգ է սպառնում, որ նա խնդրում է իրեն տեղափոխել այլ մասնաշենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում