Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքից Ցանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն 90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ինչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիր Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ Լոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունը Նոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանում Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին 14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամով Կարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄ

Վարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթՄայիսի 4–ին աշխարհի ուշադրությունը կկենտրոնանա Հայաստանի վրաՈւրուգվայում բացված Թումո կենտրոնը շաբաթական ընդունում է շուրջ 1000 աշակերտՎարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերինՈւկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա պաշտոնից. FTՍա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով. Ֆրանսիայի ԱԳ նախարարՓամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել էԱՄՆ-ը երաշխիքներ չի տալիս իսրայելական հարվածները դադարեցնելու հարցումՆա չգիտի, թե ինչի մասին է խոսումՌուսները զգում են, որ կրկին ապրում են երկաթյա վարագույրի ետևում, այս անգամ՝ թվայինՃապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվել է 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր Նոտարական պալատի և Հաշտարարների պալատի միջև կնքվել է համագործակցության հուշագիրԿառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի հերթական նիստըԻնչ ժամանակացույցով կաշխատի Հայոց ցեղասպանության թանգարանը մայիսի 5-ինՀայաստան-Ավստրիա բիզնես համաժողով ՎիեննայումՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՀայ գերիների խնդրով նոր դիմում է ուղղվել ՄԱԿ-ի լիազորած խմբինՓաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքումՄեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումըԲացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿԻնչ պետք է անել ԱՄՆ քաղաքացի դառնալուց հետո․ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված անձը համակարգել է հանրահավաքին Լոռու մարզի բնակիչների Երևան տեղափոխումը, սննդի և խոստացված գումարի տրամադրումըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԱՄՆ-ն քննարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի կրճատման հարցըԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների հայտերի ընդունումԽրախուսելով մշակութային վերջին զանգի անցկացումըԻրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների ծախսերը հոգալու համար Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ
Աշխարհ

Պեկինում 6 օրում կկառուցեն բժշկական դիմակների արտադրության նոր ֆաբրիկա

Պեկինում կկառուցեն բժշկական դիմակների արտադրության նոր ֆաբրիկա՝ նպատակ ունենալով հաղթահարել դրանց անբավարարությունը: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

China Construction First Group տեղական ընկերությունը մտադիր է արտադրությունը կազմակերպել վեց օրվա ընթացքում: Գործարանում օրական կպատրաստվի մոտավորապես 250 հազար դիմակ:

Չինաստանում դիմակները հսկայական պահանջարկ են վայելում բուժաշխատողների եւ սովորական քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի բռնկման ֆոնին, նշում են ԶԼՄ-ները:
Փետրվարի 11-ին ՉԺՀ-ի զարգացման եւ բարեփոխումների պետական կոմիտեի գլխավոր քարտուղար Ցուն Լյանը հայտնել է, որ երկրում բժշկական դիմակների արտադրողներն արդեն մասնակիորեն վերականգնել են դրանց թողարկումը, որն ընդհատվել էր չինական Նոր տարվա տոնակատարության եւ կորոնավիրուսի բռնկման պատճառով: Պաշտոնյայի խոսքով՝ այդ ընկերություններն արդեն աշխատում են իրենց հզորությունների 76 տոկոսի չափով:

Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 70 հազար 548, մահացու վախճան է արձանագրվել 1770 դեպքում: Ինչպես հաղորդել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, երկրում վարակվածների թիվն ավելացել է 2,048 հազարով, մահացու դեպքերինը՝ 105-ով: Նրանցից հիվանդության էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել է 100, Հենանի նահանգում՝ երեք, Գուանդունի նահանգում՝ երկու մարդ:
Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց է անցնում 57 հազար 934 մարդ, ավելի քան 10,6 հազար հիվանդների վիճակը գնահատվում է՝ ծանր: Միեւնույն ժամանակ գրեթե11 հազար մարդ առողջացել է եւ դուրս գրվել բուժհիմնարկներից:

Մայրցամաքային մասից դուրս Չինաստանի տարածքներում արձանագրվել է հիվանդության 87 նոր դեպք. Հոնկոնգում՝ 57 (մահացու ելքի մեկ դեպքով), Մակաոյում՝ 10, Տայվանում՝ 20 (մահվան մեկ դեպք):

Ընդամենն աշխարհում, չհաշված մայրցամաքային Չինաստանը, վարակվածների թիվը հասել է 778-ի, փետրվարի 17-ին հայտնել է Հոնկոնգի South China Morning Post հրատարակությունը: Մահացու վախճան է արձանագրվել հինգ դեպքում. մեկական Ճապոնիայում, Հոնկոնգում, Ֆրանսիայում, Տայվանում եւ Ֆիլիպիններում:
Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն համարվող Հուբեյի նահանգի վարչակազմը տարածաշրջանի բոլոր բնակիչներին, ներառյալ գյուղացիներին, արգելել է դուրս գալ տներից: Փողոցներում արգելված է հետիոտների հայտնվելը եւ ցանկացած տրանսպորտի երթեւեկությունը, բացի ոստիկանության եւ արտակարգ ծառայությունների ավտոմեքենաներից: Նաեւ մարդկանց արգելել են հավաքվել մաջոնգի կամ թղթախաղի համար:

Փողոց դուրս գալու արգելքը խախտելու համար քաղաքացիներին կարող են ձերբակալել մինչեւ տասն օր ժամկետով: Տրանսպորտով երթեւեկության արգելքի խախտման համար պաշտոնյաներն սպառնացել են նույնպիսի ձերբակալություններով, 500 յուան տուգանքներով եւ վարորդական իրավունքների զրկմամբ:

Կորոնավիրուսի բռնկումն արդեն ազդել է Չինաստանի տնտեսության վրա, աշխարհի երկրորդ տնտեսության կորուստները 2020 թվականի առաջին եռամսյակում կկազմեն գրեթե 1 տրիլիոն յուան (143,1 միլիարդ դոլար) կամ երկրի ՀՆԱ-ի շուրջ 1 տոկոսը: Այդ մասին հայտարարել է «Տայխե» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Չժան Ցզյաժույը: Նրա խոսքով՝ մյուսներից ավելի շատ տուժել են հասարակական սննդի ոլորտը, զբոսաշրջությունը եւ մանրածախ վաճառքները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ նոր կորոնավիրուսի բռնկման հետաքննության միջազգային խումբը ժամանել է Չինաստան: Այդ մասին փետրվարի 17-ին հայտնել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը: «Իմ ունեցած տեղեկատվության համաձայն, նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկման հետաքննության գծով ԱՀԿ-ի եւ Չինաստանի համատեղ խումբն արդեն ժամանել է Պեկին եւ սկսել համապատասխան աշխատանքը: Խմբում ներառված են նաեւ ամերիկացի փորձագետներ, նրանք ստուգումներ կանցկացնեն Պեկինում, ինչպես նաեւ Գուանդունի եւ Սիչուանի նահանգներում»,-ասել է Գեն Շուանը: