Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանության սպայական կազմում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
Այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վահրամ Խաչատրյանը նշանակվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ՝ ազատվելով ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Գեւորգ Գեւորգյանը ազատվել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել նույն բաժանմունքի պետ:
Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել ոստիկանության կադրերի տրամադրության տակ:
Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Մկրտիչ Վարոսյանը նշանակվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ:
Ոստիկանության Արարատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Մեծամորի բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արարատի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Ղարիբ Հովհաննիսյանը, ով մինչ այդ աշխատում էր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում:
Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Ֆիլիպ Ստեփանյանը ազատվել է ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Արարատի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ:
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Կարեն Մայիլյանը նշանակվել է ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ով մինչ այդ աշխատում էր նույն բաժնի քրեական հետախուզության բաժանունքում՝ ավագ օպերլիազոր:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...