«Հեռուստամարաթոն 2019»-ի հանգանակությունները շարունակվում են.«Հայաստան» հիմնադրամն արդեն ունի 11,15 մլն դոլարի խոստում
Հեռուստամարաթոնից երեք ամիս անց նվիրատվությունների հոսքը շարունակվում է, որի արդյունքում «Հայաստան» համահայկական հիմնադրամն արդեն իսկ ունի 11,155,985 ԱՄՆ դոլարի խոստում։ 2019-ի դեկտեմբերի սկզբի համեմատությամբ նվիրատվությունները աճել են 920,138 դոլարով։
Խոստումների մեծ մասն արդեն իսկ փոխանցվել է Հիմնադրամի և ցանցի տեղական մարմինների հաշվեհամարներին։
Այս տարի աննախադեպ թվով մարդ է մասնակցել համահայկական դրամահավաքին՝ միայն Հայաստանից և Արցախից շուրջ 10,000 անհատ և կազմակերպություն։ Իսկ եթե հաշվի առնենք, թե ներգրավված կազմակերպությունները քանի մարդ են ներկայացնում, ապա մասնակցայնության թիվը շատ ավելին է։ Սփյուռքի մասնակցայնությունը մոտավոր գնահատականներով շուրջ 25,000 է։ Ըստ հիմնադրամի նոր ռազմավարության՝ ընդգծված կարևորություն է տրվում մասնակցայնությանը, ուստի այս տարվա գրանցած ցուցանիշը առանձնահատուկ ոգևորիչ է։ Շնորհակալ ենք Հիմնադրամի բոլոր նվիրատուներին։ Միասնական ջանքերով է, որ կերտում ենք ավելի ուժեղ Հայրենիք։
Միայն առցանց նվիրատվություններով՝ հիմնադրամի ցանցն արդեն ունի շուրջ 5,000 առցանց նվիրատու (որից 1550-ը Լոս Անջելեսի տեղական մարմնի կայքով), որոնք միասին մեկ տարվա կտրվածքով գեներացնում են շուրջ 560,000 ԱՄՆ դոլար։ Դրանցից 1938-ը միացել են #ՄեկԲաժակՍուրճ-ի գաղափարին, այն է՝ պարբերական վճարման համակարգին։
Հիշեցնենք, որ #ArmeniaFundChallenge-ին միացել էին մի շարք հանրային գործիչներ Հայաստանից և Սփյուռքից։ Նրանց շարքերում էին ՀՀ վարչապետը, ՀՀ ԱԺ նախագահը, ԱԺ փոխնագահները, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, Էրիկ Էսրաելյանը, Վահե Բերբերյանը, Իվետա Մուկուչյանը, Խորեն Լևոնյանը և այլք։ Հեռուստամարաթոնի կարգախոսն էր՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար արև ու ջուր համայնքներին», ուստի հավաքագրված գումարները հիմնականում ուղղվելու են խմելու ջրի հասանելիությանը և արևայնին վահանակների տեղադրմանը Արցախում և Հայաստանի որոշ համայնքներում։


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...