Իրավաբաններն ու իրավապաշտպանները հանրաքվեին «ոչ»-ի քարոզչական ճամբար են նախաձեռնում․ հայտարարություն
Մի խումբ իրավաբաններ ու իրավապաշտպաններ ՍԴ հարցով հանրաքվեին «ՈՉ»-ի քարոզչկան կողմ ձևավորելու ցանկություն են հայտնել։
Նրանց հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Հարյուրից ավել իրավաբաններ և իրավապաշտպաններ օրեր առաջ հրապարակավ դիրքորոշում էինք հայտնել, որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է՝ թե՛ բովանդակային և թե՛ ընթացակարգային առումներով։
Ցավոք, հանրաքվեն, այնուամենայնիվ, նշանակվեց և այժմ այն «դե ֆակտո» իրողություն է դառնում։
Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ընդդիմադիր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը «Ոչ» քարոզչական կողմ ձևավորելու ցանկություն չեն հայտնել։
Այսպիսով, առանց այն էլ լրջորեն վիճելի սահմանադրականությունից և իրավաչափությունից զատ՝ օբյեկտիվորեն առաջանում է նաև նշանակված հանրաքվեի արդարացիության խնդիր։
Այս պայմաններում, ելնելով ժողովրդավարության ու իրավունքի գերակայության արժեքները պաշտպանելու հրամայականից՝ իրավաբանական համայնքի շրջանակում սկսում ենք խորհրդակցություններ՝ օրենքով սահմանված կարգով «ՈՉ» քարոզչական կողմ քաղաքացիական նախաձեռնությամբ ձևավորելու օրակարգով։
Նախաձեռնության նպատակներն են՝
1) ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ հավասարության հիմունքներով հասու լինելու ինչպես «Այո», այնպես էլ «Այո»-ն բացառող մյուս տարբերակները հիմնավորող փաստարկներին։
2) ՀՀ քաղաքացիներին և միջազգային հանրությանը հնարավորություն տալ ունենալու վստահություն, որ քվեարկության արդյունքները եղել են վերահսկելի և բողոքարկելի։
Այսպիսով, մեր նպատակն է ստանձնել «Ոչ» կարծիքների «հանրային պաշտպանությունը»՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների։
Բոլոր այն իրավաբաններին, որոնք կիսում են ներկայացված գաղափարները, հրավիրում ենք միանալ նախաձեռնող խմբին՝ այս գրառման տակ մեկնաբանություն թողնելով կամ հաղորդագրություն ուղարկելով կամ 060601948, 060640640 հեռախոսահամարներին զանգահարելով»։


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...