Ո՞ր դեպքում հանրաքվեն չեղյալ կհայտարարվի. Իշխանությունները խելոք քայլ են մտածել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրաքվեն ինքնին շատ լուրջ ինստիտուտ է. խորհրդարանական ընտրությունների սկզբունքը չի գործում այս դեպքում, խորհրդարանականի դեպքում լոկ դրական ձայներով են արդյունքները հաշվում. հանրաքվեի դեպքում գործում է պրակտիկան, որը կիրառվում է ողջ աշխարհում։ Դա ընդունված նորմ է․ հանրաքվեն կայացած է համարվում, եթե ընտրական իրավունք ունեցող 50% +1 կողմ է քվեարկել, ասել է թե` եթե անգամ դու ավելի շատ «կողմ» ձայն հավաքես, քան մեկ տարի առաջ (800 հազարից ավելի), միեւնույն է, բավարար չէ, եթե չկա բավարար մասնակցություն։
Բավարար թվով մարդիկ պետք է գնան, թեկուզ «չէ» ասեն, որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, իսկ դա շատ դժվար է ապահովել` հազար ու մի պատճառով։ Հիմա իշխանությունների համար կենաց-մահու խնդիրը ոչ այնքան «ոչ»-ի շտաբի ստեղծումն է, որքան մասնակցության թվի ապահովումը։
Որպեսզի մինիմալ շեմը` 650 հազար ձայնն ապահովվի, պետք է մասնակցի 1 միլիոն 300 հազար ընտրող, այլապես հանրաքվեն չեղյալ կհամարվի։ Միակ երկիրը, որ 50% կողմով եւ մասնակցությամբ կարող է հանրաքվե ապահովել, Ադրբեջանն է»,- ասաց սահմանադրագետ մեր զրուցակիցը:
Իշխանությունները գնում են խոշոր քաղաքների քաղաքապետերի ընտրություններն էլ ապրիլի 5-ին անելու ճանապարհով, որ մասնակցությունն ապահովվի։ «Խելոք քայլ են մտածել, բայց դա չի նշանակում, որ եթե դու գնացել ես ընտրատեղամաս, պարտավոր ես վերցնել նաեւ հանրաքվեի ընտրաթերթիկը»: Կստիպեն։ «Եթե 10 տոկոսն էլ ասի` չեմ վերցնում, հանրաքվեն ինձ հետաքրքիր չէ, բավարար է»: ՍԴ դատավորներն իրավունք ունեն դիմել Եվրոպական դատարան. այդ դեպքում ի՞նչ է լինելու։ «Այո, անպայման կդիմեն եւ կհաղթեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...